iPhone 8-ը, iPhone 8 Plus-ը և iPhone X-ը չեն ստանա iOS 17 թարմացումը

6 հունիսի, 2023  20:26

Apple ընկերության iOS 17 բջջային օպերացիոն համակարգի հաջորդ հիմնական թարմացումը տեղի կունենա աշնանը, սակայն ոչ բոլոր iPhone ունեցողները կկարողանան օգտվել նոր հարթակից և գնահատել դրա ֆունկցիոնալ հնարավորությունները։

iOS 17-ը, որի մասին հայտարարվել է երեկ տեղի ունեցած Apple WWDC 2023 միջոցառման ժամանակ չեն կարող ներբեռնել iPhone X հեռախոսներ ունեցողները։ Այս հեռախոսը, որով մեկնարկեց Face ID-ի դարաշրջանը, ներկայացվել է 2017-ին iPhone 8-ի և 8 Plus-ի հետ միասին, որոնք նույնպես չեն ստանա iOS-ի հաջորդ թարմացումը։ Սրանից հետևում է, որ iPhone XS-ը, XS Max-ը և XR-ն ամենահին սարքերն են, որոնք կստանան iOS 17 թարմացումը, երբ այն հասանելի դառնա լայն հանրությանը:

iOS 17-ի հետ համատեղելի բոլոր հեռախոսները կստանան նոր դիզայնով կոնտակտային քարտեր, Check In-ի ծանուցումներ և StandBy ֆունկցիան, որը միանում է լիցքավորման ժամանակ, երբ հեռախոսը հորիզոնական դիրքում է և ընդլայնում է Apple Home խելացի տան կառավարման հնարավորությունները:

Այնուամենայնիվ, որոշ գործառույթներ հասանելի կլինեն միայն նոր iPhone-ների համար: Օրինակ՝ FaceTime-ում AR էֆեկտներով ժեստերի համար կպահանջվի iPhone 12 կամ ավելի նոր սմարթֆոն: Նույն պահանջը կիրառելի է նաև մուտքագրված բառերի ավտոմատ ուղղման ֆունկցիային։

iOS 17-ում կհայտնի նաև Point and Speak կոչվող գործառույթը, որն օգտագործում է սարքի տեսախցիկը և LiDAR սկաները՝ օգնելու տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց փոխազդել ֆիզիկական առարկաների հետ: Այս ֆունկցիան կստանան միայն iPhone 12 Pro, iPhone 13 Pro և iPhone 14 Pro սմարթֆոնները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ