Հայաստանը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք Global Digital Public Infrastructure Summit-ին

6 հունիսի, 2023  18:16

Հայաստանը կմասնակցի հունիսի 12-13-ը Հնդկաստանում կայանալիք Global Digital Public Infrastructure Summit գագաթնաժողովին։ Մասնակցության ձևաչփին առնչվող հարցեր են այսօր քննարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նախարարության կողմից իրականացված և առաջիկայում սպասվող միջոցառումները, բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդհանուր օրակարգը:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշել է, որ կցանկանար ավելի շատ տեղեկություններ ստանալ նախարարի ներկայացրած նախաձեռնությունների մասին:

Global Digital Public Infrastructure Summit 1 (2).jpg (826 KB)

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ