Xiaomi-ի 5 լավագույն բյուջետային սմարթֆոնները

5 հունիսի, 2023  20:04

Xiaomi-ն արտադրում է տարբեր գնային կատեգորիաների սմարթֆոններ՝ սկսած թանկարժեք ֆլագմաններից, որոնք իրենց բնութագրերով կամ հավաքման որակով չեն զիջում շուկայի լավագույն սարքերին, մինչև ավելի պարզ և մատչելի սարքեր: Xiaomiui պորտալը կազմել է Xiaomi-ի լավագույն բյուջետային սմարթֆոնները, որոնք կարող եք գնել 2023-ի մայիսին:

Ցուցակը գլխավորում է Poco F5 5G-ը, որն աշխատում է Snapdragon 7+ Gen 2 ենթաֆլագման չիպսեթով: Սմարթֆոնն ունի 6,67 դյույմանոց Full HD+ AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ: Հեռախոսն ունի երեք տեսախցիկ՝ հիմնականը՝ 64 ՄՊ, գերլայնանկյուն՝ 8 ՄՊ և մակրո մոդուլ՝ 2 ՄՊ լուծաչափով։ 5000 մԱ/Ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 67 Վտ արագ լիցքավորում: Շատ փորձագետներ այս սարքը համարում են աշխարհի լավագույն ենթաֆլագմանը: Այն արժե մոտ 480 դոլար։

Երկրորդ տեղում ավելի բյուջետային Poco X5 5G-ն է: Սմարթֆոնը համալրված է բարձրորակ 6,67 դյույմանոց AMOLED էկրանով՝ Full HD+ լուծաչափով և 120 Հց հաճախականությամբ։ Տեսախցիկները երեքն են՝ 48 ՄՊ հիմնական սենսոր, 8 ՄՊ գերլայնանկյուն սենսոր և 2 ՄՊ լուծաչափով մակրո մոդուլ: Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 695 չիպով և ունի 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 33 Վտ լիցքավորմամբ։ Սարքն արժե մոտ 180 դոլար։

Երրորդ տեղում է հայտնվել էլ ավելի էժան Redmi Note 12 4G-ն, որն աշխատում է Snapdragon 685 չիպսեթով: Սարքն ունի 6,67 դյույմանոց Full HD+ AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ: Այն նաև ունի 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, գերլայնանկյուն սենսոր և մակրո մոդուլ՝ համապատասխանաբար 8 և 2 ՄՊ լուծաչափով: 5000 մԱ/ժ  մարտկոցն աջակցում է 33 Վտ լիցքավորում: Այն արժե մոտ 170 դոլար։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Redmi 12C հեռախոսը, որը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք իրենց սարքերից շատ բան չեն ակնկալում: MediaTek Helio G85 սարքաշարով այս հեռախոսն առաջարկում է 4/6 ԳԲ օպերատիվ և 64/128 ԳԲ ներկառուցված հիշողություն: Սա թույլ է տալիս շատ տվյալներ պահել հեռախոսում՝ առանց լրացուցիչ ամպային պահեստ գնելու։ Շնորհիվ արհեստական բանականությամբ աշխատող 50 ՄՊ տեսախցիկի՝ կարելի է բավականին լավ լուսանկարներ անել: Սարքի միջին արժեքը 105 դոլար է։

Հինգերորդ տեղում Redmi A2 սմարթֆոնն է։ Այս բյուջետային սարքը նախատեսված չէ բարձր կատարողական առաջադրանքների համար, սակայն այն դեռ կարող է գոհացնել շատ օգտատերերի: Էկրանն ունի 6,52 դյույմ անկյունագիծ՝ 720x1600 պիքսել լուծաչափով։ IPS LCD էկրանի շնորհիվ կարելի է բավարար կատարողականություն ստանալ սերիալներ և ֆիլմեր դիտելիս: Հետևի 8  ՄՊ հիմնական տեսախցիկով կարելի է նաև 1080p որակի տեսանյութ նկարել։ 5000 մԱ/ժ մարտկոցի շնորհիվ սարքը կարելի է օգտագործել ամբողջ օրը։ Սարքի միջին արժեքը մոտ 105 դոլար է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ