Ո՞ր Android սմարթֆոններն առաջինը կստանան ինտեգրված ChatGPT

5 հունիսի, 2023  10:20

Ինտեգրված ChatGPT-ն առաջինը կստանան ոչ թե Android սմարթֆոնների հայտնի արտադրողները, ինչպիսիք են Samsung-ը կամ Xiaomi-ն, այլ քիչ հայտնի չինական մի ընկերություն. Ice Universe ինսայդերի տվյալներով՝ Infinix-ը կդառնա հեռախոս արտադրող առաջին ընկերությունը, որի հեռախոսներում ինտեգրված կլինի ChatGPT նեյրոցանցը։

OpenAI ընկերությունը վերջերս թողարկել է iOS անվճար բջջային հավելված՝ ChatGPT-ով, որը թույլ է տալիս սինքրոնացնել չատի պատմությունը չատբոտի վեբ տարբերակի հետ: Սա պարզ, բայց ֆունկցիոնալ ծրագիր է, որը շատ ավելի հարմար է սմարթֆոնում օգտագործելու համար, քան հեռախոսի բրաուզերով չատբոտի վեբ տարբերակը: Այնուամենայնիվ, այն դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ում:

Infinix-ը պատրաստվում է բոլորովին նոր բան անել. ընկերության սմարթֆոնների չատբոտը հավելվածի տեսքով չի լինի. այն կներկառուցվի սմարթֆոնների օպերացիոն համակարգում և կմիացվի Folax ձայնային օգնականի հետ, որը կընդլայնի սարքերի ֆունկցիոնալությունը։

ChatGPT-ի վրա հիմնված նախապես տեղադրված օգնական առաջինը կստանան Infinix Note 30 սերիայի սմարթֆոնները: Այս սարքերի սեփականատերերը կկարողանան անվճար օգտվել չատբոտից և, հավանաբար, առանց OpenAI ծառայությունում օգտահաշիվ գրանցելու անհրաժեշտության:

Ամենայն հավանականությամբ, այս որոշումը կարող է խրախուսել Android սմարթֆոնների այլ արտադրողներին՝ փորձարկելու չատբոտի այս կամ այն տարբերակի ինտեգրումը իրենց հեռախոսներին:

Ո՛չ Infinix-ը, ո՛չ այլ ընկերություններ պաշտոնապես չեն հայտարարել Infinix Note 30-ում ChatGPT չատբոտի ինտեգրման մասին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Ice Universe-ի տեղեկությունները սովորաբար հավաստի են լինում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ