Հայաստանը և Չինաստանը պայմանագիր են ստորագրել Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման վերաբերյալ

2 հունիսի, 2023  18:01

Հունիսի 2-ին ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարության միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի դեմս ՀՀ կառավարության՝ հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՉԺՀ կառավարության կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարությունը։

Հանրային հեռուստաընկերություն.jpg (283 KB)

Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։


 
 
 
 
  • Արխիվ