Whatsapp-ում էկրանը զրուցակցի հետ կիսելու գործառույթ է գործարկվում․ ովքե՞ր կարող են օգտվել դրանից

29 մայիսի, 2023  18:13

Android-ի համար WhatsApp մեսենջերի բետա տարբերակում (2.23.11.19 համարով), նոր գործառույթ է ավելացվել, որն օգտատիրոջը թույլ է տալիս կիսվել իր էկրանով զրուցակցի հետ։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Օգտագործողը կկարողանա ակտիվացնել այս գործառույթը՝ սեղմելով զանգերի կառավարման վահանակի նոր պատկերակի վրա: Դրանից հետո այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին, կձայնագրվի և կուղարկվի օգտատիրոջ զրուցակցին:

«Հիշեք, որ այս գործառույթը կարող է հասանելի չլինել Android-ի հին տարբերակների և մեծ խմբային զանգերի համար, իսկ մյուս կողմը կարող է չստանալ ձեր էկրանի ձայնագրությունը, եթե օգտագործում է WhatsApp-ի հին տարբերակ»,- ասվում է մեսենջերի տարածած հայտարարությունում։

Հաղորդվում է, որ ցանկացած պահի հնարավոր է դադարեցնել էկրանի ձայնագրումը: Բացի դրանից, գործառույթը հասանելի կլինի միայն այն դեպքում, եթե օգտատերը նախկինում թույլ է տվել մեսենջերին հեռարձակելու իր սմարթֆոնի բովանդակությունը երրորդ անձանց։

Վերջերս WhatsApp-ը մի քանի նոր գործառույթ է ավելացրել։ Դրանցից մեկը, հնարավորություն է տալիս ուղարկված հաղորդագրություններն խմբագրել։ Ընդորում, հաղորդագրությունը կարելի է խմբագրել մի քանի անգամ, սակայն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում։ Ստացողը, կտեսնի, որ հաղորդագրությունը խմբագրվել է, սակայն չի տեսնի խմբագրման ողջ պատմությունը։

Մեկ այլ գործառույթ թույլ է տալիս պաշտպանել անձնական նամակագրությունը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով։ Վերջերս WhatsApp-ը նաև հայտարարել էր, որ նոր գործառույթ է մշակում․ օգտատերերը կկարողանան իրենց համար մականուններ ստեղծել, ինչը կհեշտացնի կոնտակտերում առանց հեռախոսահամարի նրանց գտնելը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ