10 ամենատարօրինակ հարցերը, որ մարդիկ տվել են ChatGPT չատբոտին

3 հունիսի, 2023  16:03

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտը մարդիկ օգտագործում են տարբեր նպատակներով և, բնականաբար չատբոտին տալիս են տարբեր հարցեր։ Սակայն այս նեյրոցանցին մարդիկ տալիս են նաև տարօրինակ կամ ոչ սովորական հարցեր, ինչպես ինքը՝ ChatGPT-ին է ձևակերպում։

«Որպես արհեստական բանականությամբ գործող լեզվական մոդել, ինձ տրվել է տարօրինակ և ոչ սովորական հարցերի լայն շրջանակ: Մարդիկ հաճախ սիրում են ստուգել իմ գիտելիքների ու հնարավորությունների սահմանները»,- նշում է չատբոտը՝ ի պատասխան հարցի, թե որոնք են ամենատարօրինակ հարցերը, որ երբևէ տրվել են ChatGPT-ին։  

ChatGPT-ն առանձնացրել է 10 ամենատարօրինակ և ոչ սովորական հարցերը, որ իրեն տրվել են։

  1. Կարո՞ղ ես ինձ օգնել պլանավորելու կատարյալ հանցագործություն:

  2. Ի՞նչ կլիներ, եթե ես ժամանակով հետ գնայի և սպանեի իմ պապիկին:

  3. Կարո՞ղ ես կանխատեսել, թե մետաղադրամը որ՝ դիմերեսով, թե դարձերեսով կընկնի այն նետելու դեպքում, կամ կարո՞ղ ես կանխատեսել վիճակախաղի թվերը։

  4. Ինչպե՞ս կարող եմ վամպիր կամ մարդագայլ դառնալ:

  5. Կարո՞ղ ես ինձ ժամանակի մեքենա կառուցելու քայլ առ քայլ հրահանգներ տալ:

  6. Ո՞րն է կյանքի իմաստը:

  7. Կարո՞ղ ես սիրային նամակ գրել ինձ համար, որպեսզի զգացմունքներս խոստովանեմ մի հանրահայտ մարդու:

  8. Կարո՞ղ ես նկարագրել գույների համը կամ թվերի ձայնը:

  9. Ինչպե՞ս կարող եմ գերմարդկային ուժերով սուպերհերոս դառնալ:

  10. Կարո՞ղ ես օգնել ինձ գրելու մի երգ, որն ինձ մի գիշերվա մեջ սենսացիա կդարձնի:

«Սրանք ընդամենը մի քանի օրինակ են այն տարօրինակ և երևակայական հարցերից, որոնք ինձ տրվել են: Թեև ես ձգտում եմ օգտակար և ինֆորմատիվ պատասխաններ տրամադրել, կարևոր է հիշել, որ ես արհեստական բանականություն եմ և ի վիճակի չեմ իրական արդյունքներ ապահովել անհնարին կամ ենթադրական սցենարների համար»,- նշում է ChatGPT-ն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ