Էժան ապրանք ձեռք բերելը բնական ցանկություն է յուրաքանչյուրի համար: Բայց հաճախ այն կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։ Հավաքել ենք մարդկային այնպիսի պատմություններ, որոնց փորձը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գնել iPhone՝ գումար խնայելով:
Անի, 23 տարեկան
«Վաղուց էի երազում iPhone-ի մասին։ Մի փոքր գումար էի խնայել և փնտրում էի, թե որտեղից կարող եմ մատչելի iPhone ձեռք բերել: Գտել էի մի շատ պատշաճ կայք: Գինը շատ ավելի ցածր էր, քան մյուս խանութներում։ Իհարկե, կասկածներ կային։ Ուզում էի հեռախոսը գնելուց առաջ տեսնել այն, բայց պարզվեց, որ վաճառքի կետ՝ որպես այդպիսին չունեն: Ինձ վստահեցրին, որ գինն ավելի ցածր է, քանի որ տարածքի վարձակալության գումար չեն վճարում և աշխատում են առցանց։ Ապրանքն առաքիչը բերեց, գեղեցիկ փաթեթավորված: Տուփը և iPhone-ն ինքնին բավականին օրիգինալ տեսք ունեին, տվեցին մեկ տարվա երաշխիք՝ «խանութից»։ Այդ պահին ոչինչ կասկած չհարուցեց: Ես սմարթֆոնն օգտագործեցի երեք ամիս, մինչև մի օր այն պարզապես անջատվեց: Թեև այն երբևէ չէր ընկել ո՛չ հատակին, ո՛չ ջրի մեջ: Սկսեցի փնտրել վաճառողին, չկարողացա գտնել կայքը, հեռախոսներն էլ անջատված էին։ Մոտակա սպասարկման կենտրոնում ինձ հայտնեցին, որ իմ գաջեթը չինական պահեստամասերից է հավաքված: Ներսում ամեն ինչ հազիվ է պահպանվում, նույնիսկ զարմանալի էր, որ այն աշխատել է երեք ամիս: Ինձ ասացին, որ նման «հրաշք» սարքը հնարավոր չէ վերականգնել։ Ստացվում է, որ գնման վրա խնայեցի, բայց վերջում մնացի առանց գումարի ու առանց հեռախոսի»։
Հարություն, iSpace սպասարկման կենտրոնի փորձագետ
«Ցավոք, նման դեպքերը հազվադեպ չեն։ Մարդիկ ավելի էժան տարբերակ են փնտրում, բայց վերջում մնում են ձեռնունայն։ Չինական պահեստամասերից հավաքված «iPhone»-ներն, առհասարակ, քիչ ընդհանրություններ ունեն Apple-ի տեխնիկայի հետ։ Դրանք պիտանի չեն վերանորոգման համար։ Կասեի նույնիսկ, որ դրանք ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չեն։ Բայց գնորդը կարող է որոշ ժամանակ չկռահել, թե իրականում ինչ է գնել, քանի որ առաջին հայացքից հեռախոսն ու տուփը օրիգինալ տեսք ունեն: Խորհուրդ եմ տալիս գնելուց առաջ միշտ ստուգել գաջեթը IMEI-ով: Թիվը պետք է համապատասխանի տուփի վրա, համակարգում և սարքում: Նաև Apple-ի կայքում IMEI-ի միջոցով կարող եք ստուգել՝ ձեր առջև բնօրինակ է, թե՞ ոչ: Եվ ամենակարևորը՝ ցածր գինը միշտ մտածելու առիթ է»։
Նարեկ, 42 տարեկան
«Աշնանն ընտանիքիս հետ մեկնեցի Դուբայ, որոշեցի գնալ Apple-ի պաշտոնական խանութ։ Պարզապես պլանավորում էի գնել վերջին մոդելի iPhone, ուզում էի նաև համեմատել գները: Հեռախոսն այնտեղ ավելի էժան էր, քան այստեղ։ Իհարկե, ուրախ էի, որոշեցի մի փոքր խնայել։ Ի վերջո, iPhone-ն օրիգինալ է, իսկ երաշխիքը՝ միջազգային։ Գնեցի: Արդեն տանը, որոշ ժամանակ անց, էկրանը սկսեց վատ արձագանքել հպմանը: Կապ հաստատեցի երևանյան պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։ Վերցրեցի անհրաժեշտ անդորրագրերն ու փաստաթղթերը՝ խնդիրը անվճար լուծելու համար: Բայց պարզվեց, որ երաշխիքը, հետևաբար՝ անվճար վերանորոգումը գործում է միայն ապրանքի գնման երկրում: Ստացվում է՝ ես պետք է մեկնեի ԱՄԷ: Ստիպված էի վճարել վերանորոգման համար, որը կազմում էր նոր հեռախոսի արժեքի գրեթե 30%-ը։ Հենց այդպես էլ «խնայեցի»:
Հարություն, iSpace սպասարկման կենտրոնի փորձագետ
«Իսկապես, iPhone-ը կարող է անվճար վերանորոգվել միայն այն երկրում, որտեղից այն ձեռք եք բերել: Եթե դուք գաջեթ եք գնել արտասահմանում և բերել այն մեզ մոտ, ապա ստիպված կլինեք վճարել վերանորոգման համար, նույնիսկ եթե դուք մեղավոր չեք դրա անսարքության համար: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ տարբեր երկրների համար նախատեսված iPhone-ներն ունեն իրենց առանձնահատկությունները: Օրինակ՝ ԱՄԷ շուկայում վաճառվող գաջեթներում ներկառուցված տեսազանգերի սահմանափակում է գործում: FaceTime-ը կամ ընդհանրապես չի աշխատի, կամ էլ խափանումներով: Իհարկե, գործարանային թերությունները հազվադեպ են, բայց պաշտոնական երաշխիքը թույլ է տալիս խնայել նորոգման վրա: Նման խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է գնել տեղական լիազորված վերավաճառողներից. ցուցակը կարելի է դիտել Apple-ի կայքում »:
Տիգրան, 34 տարեկան
«Երկար ժամանակ համեմատում էի վաճառողների կայքերը, կարդում էի արձագանքները համացանցում, բայց ի վերջո ռիսկի չդիմեցի և գնեցի iPhone՝ պաշտոնական վերավաճառողից։ Կարծում եմ՝ սա լավագույն որոշումն էր։ Գնման օրվանից, 10 ամիս անց, առջևի տեսախցիկի խնդիր առաջացավ։ Երևի ինքս էի մեղավոր, որովհետև հեռախոսից շատ եմ օգտվում։ Շատ անժամանակ էր, պատրաստվում էի արձակուրդի մեկնել: Բայց ի՞նչ պետք է անեի առանց հեռախոսի: Դիմեցի պաշտոնական սպասարկման կենտրոն։ Մասնագետները փոխեցին տեսախցիկը երաշխիքով, վերանորոգումը շատ ժամանակ չխլեց, ամենակարևորը՝ ոչ մի դրամ չվճարեցի։ Պարզվում է, որ պաշտոնական խանութներից գնելով՝ խուսափել եմ ավելորդ ծախսերից։ Ճամփորդությունից էլ վերադարձա հինալի լուսանկարներով»:
Էրիկ, Chipset սպասարկման կենտրոնի փորձագետ
«Apple-ի քաղաքականության համաձայն՝ որոշ դեպքերում մենք խնդրահարույց գաջեթը փոխարինում ենք նմանատիպ նորով։ Իհարկե, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հեռախոսը ձեռք է բերվել Հայաստանում պաշտոնական վերավաճառողից։ «Գորշ» iPhone-ների դեպքում՝ անվճար վերանորոգում կամ փոխարինում չի իրականացվում: Այսինքն, մարդիկ, ովքեր ցանկանում են գումար խնայել գնումների վրա, հաճախ ստիպված են լինում շատ ավելին վճարել: Եթե որոշում եք գնել iPhone՝ մի՛ նայեք միայն գնապիտակին»:
Ցանկացած գնում պետք է կատարվի մտածված, հատկապես, եթե դա վերջին մոդելի iPhone է կամ թանկարժեք Macbook Pro: Որպեսզի փոքր խնայողությունը չվերածվի անսպասելի ծախսերի կամ ընդհանրապես չավարտվի ամբողջ գումարի կորստով, ընտրե՛ք արտադրողի կողմից առաջարկվող վաճառողներին՝ հենց պաշտոնական կայքում:
Էրիկ, Chipset սպասարկման կենտրոնի փորձագետ
«Եթե Apple-ի սարքավորումների հետ կապված որևէ խնդիր ունեք, խորհուրդ ենք տալիս անհապաղ դիմել Apple-ի լիազորված սպասարկման կենտրոն՝ Chipset կամ iSpace, եթե իհարկե, ցանկանում եք վստահ լինել վերանորոգման որակի վրա: Բոլոր մասնագետներն անցնում են Apple-ի պարտադիր լիցենզավորում և օգտագործում են միայն օրիգինալ պահեստամասեր»։
Chipset սպասարկման կենտրոն
iSpace սպասարկման կենտրոն
ամիս
շաբաթ
օր