Ինչպե՞ս ճիշտ լիցքավորել սմարթֆոնը

27 մայիսի, 2023  11:39

Ինչպե՞ս ճիշտ լիցքավորել Android սմարթֆոնը, որպեսզի մարտկոցը հնարավորինս երկար աշխատի: Google ընկերության փորձագետները դրա համար երեք ոսկե կանոն են առաջարկում։

Ինչպես նշում է The Sun-ը, փորձագետների առաջին խորհուրդն է՝ սմարթֆոնի կարգավորումներում նշել, որ մարտկոցը լիցքավորվի 90%-ից ոչ ավելի։ Դա, նրանց կարծիքով, կօգնի օպտիմալացնել մարտկոցի հնարավորությունները։

Երկրորդ ոսկե կանոնն է՝ անջատել մոդեմի և մուտքի կետեր փնտրելու ռեժիմը (WiFi, Bluetooth), երբ դրանք չեք օգտագործում, նաև սմարթֆոնը լիցքավորելիս: Այս ռեժիմները շատ արագ են լիցքաթափում մարտկոցը, և անիմաստ է դրանք անտեղի միացված պահելը:

Երրորդ՝ սարքն օգտագործելիս չանջատել մարտկոցի հարմարվողականության և օպտիմալ կիրառման ֆունկցիան, որպեսզի հավելվածներն օգտագործեն հեռախոսի մարտկոցը միայն այն ժամանակ, երբ դրանք ձեզ անհրաժեշտ են:

Այս կարգավորումները լռելյայն միացված են, բայց դուք կարող եք փոխել դրանք և մարտկոցի հարմարվողության ռեժիմը միացնել միայն ընտրված հավելվածների համար: Այս գործառույթը, ըստ մասնագետների, կօգնի պահպանել մարտկոցի երկարակեցությունը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ