Apple-ը նոր ֆունկցիաներ է ներկայացրել ճանաչողական, տեսալսողական խնդիրներ ունեցողների համար

18 մայիսի, 2023  12:16

Apple ընկերությունը ներկայացրել է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնք նախատեսված են ճանաչողական, տեսողական, լսողական և շարժունակության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց, նրանք կօգնեն օգտվել ընկերության մի շարք ծառայություններից և կհեշտացնեն նրանց կյանքը։

Assistive Access

Assistive Access կոչվող ֆունկցիոնալը միավորում է մի քանի հավելվածներ՝ դրանց հիմնական հնարավորություններով։ Այն պատրաստելիս հաշվի են առնվել ճանաչողական խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց խնամողների նկատառումները։ Assistive Access-ի ստեղծման շրջանակում Phone և FaceTime հավելվածները (ինչպես նաև Messages, Camera, Photos և Music հավելվածները) միավորվել են մեկ՝ Calls հավելվածում և ստեղծվել է ինտերֆեյս, որն ունի հեշտ տարբերակելի պատկերակներ և գունային բարձր կոնտրաստ ունեցող կոճակներ, որպեսզի հեշտացվի օգտատիրոջ փորձառությունը։

Բացի դրանից՝ Assistive Access-ը ունի նաև գործիքներ, որոնք ճանաչողական խնդիրներ ունեցող մարդուն խնամողին կօգնեն հարմարեցնել հավելվածները կոնկրետ տվյալ անձի համար։ Օրինակ՝ այն եթե օգտատերը նախընտրում է հաղորդակցվել միայն վիզուալ, ապա Messages հավելվածը ներառում է միայն էմոջիներով ստեղնաշար։ Կամ գուցե օգտատերը ցանկանում է նախապես տեսահաղորդագրություն ձայնագրել և այն ուղարկել իր սիրելիներին։ Messages հավելվածը ստեղծում է նման հնարավորություն։

Live Speech և Personal Voice

Live Speech-ը նպատակ ունի աջակցելու միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում, որոնք չեն կարողանում խոսել կամ ժամանակի ընթացքում կորցրել են խոսելու կարողությունը։ Live Speech-ի միջոցով iPhone-ի, iPad-ի, կամ Mac-ի օգտատերը կարող է մուտքագրել այն տեքստը, որը ցանկանում է արտասանել, և հավելվածը այն նրա փոխարեն կարտասանի հեռախոսային կամ FaceTime-ի խոսակցության ժամանակ։ Օգտատերը կարող է նաև ստեղծել և պահպանել առօրյա օգտագործվող արտահայտություններ՝ ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ զրույցի ընթացքում կիրառելու համար:

Personal Voice-ը պարզ և ապահով միջոց է՝ ստեղծելու համար ձայն, որը հնչում է կոնկրետ մարդու ձայնին նման։ Սա այն մարդկանց համար է, որոնք կանգնած են խոսելու ունակությունը կորցնելու վտանգի առաջ և կամ նրանց մոտ ախտորոշվել է որևէ հիվանդությունը, որը կարող է աստիճանաբար ազդել խոսելու ունակության վրա։

Personal Voice-ը օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց անձնական ձայնը՝ կարդալով տեքստային հուշումների պատահական շարք (iPhone-ի կամ iPad-ի վրա) և արդյունքում ստեղծում է 15 րոպե տևողությամբ ձայնագրություն։ Խոսքի հասանելիության այս գործառույթն օգտագործում է մեքենայական ուսուցում օգտատերերի տեղեկությունները գաղտնի և անվտանգ պահելու համար և անխափան կերպով ինտեգրվում է Live Speech-ին, որպեսզի օգտատերերը կարողանան իրենց ձայնով խոսել առցանց շփումներում։

Detection Mode

Այս ռեժիմը նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցողների համար և նպատակ ունի օգնել նրանց կենցաղում տարբեր գրություններով առարկաների կիրառման համար։ Օրինակ՝ միկրոալիքային վառարանից օգտվելը տեսողական խնդիրներ ունեցողի համար այդքան էլ հեշտ չէ և այստեղ օգնության է գալիս հավելվածը, որն աշխատում է այսպես․ մարդը մատը պահում է կոնկրետ կոճակի վրա, ինչը հավելվածի համար ազդակ է, որ օգտատերը ցանկանում է իմանալ, թե ինչ է գրված դրա վրա, և երբ նա մատը հեռացնում է, հավելվածը սկանավորում է տեքստը և արտասանում այն։

Այլ ֆունկցիաներ 

Voice Control-ը նախատեսված է այն դեպքերի համար, երբ օգտատերը տեքստը կառուցում է ձայնի միջոցով։ Այն ավելացնում է հնչյունային առաջարկներ տեքստի խմբագրման համար, որպեսզի օգտատերերը կարողանան նման հնչող բառերից ընտրել ճիշտ բառը (օրինակ՝ «do», «due», և «dew», ընդորում՝ բոլոր այս ֆունկցիաները դեռ կիրառելի են միայն անգլերեն)։  

Բացի դրանից, Voice Control Guide-ի միջոցով օգտատերերը կարող են սովորել խորհուրդներ և հնարքներ ձայնային հրամաններ օգտագործելու վերաբերյալ: 

Թույլ տեսողություն ունեցող օգտատերերի համար տեքստի չափն (Text Size) այժմ ավելի հեշտ է հարմարեցնել Mac հավելվածներում, ինչպիսիք են՝ Finder, Messages, Mail, Calendar և Notes: Օգտատերերը, որոնք զգայուն են արագ անիմացիաների նկատմամբ, Messages-ում և Safari-ում կարող են ավտոմատ կերպով դանդաղեցնել շարժվող տարրերով պատկերները, ինչպիսիք են GIF-ները:

VoiceOver-ից օգտվողների համար Siri ձայնային օգնականի ձայնը հնչում են բնական և արտահայտիչ։ Օգտատերերը կարող են նաև հարմարեցնել Siri-ի հետ խոսելու արագությունը՝ 0,8x-ից մինչև 2x տարբերակներով: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ