Իլոն Մասկը հաստատել է, որ Լինդա Յակարինոն իսկապես Twitter-ի նոր գործադիր տնօրեն կդառնա

12 մայիսի, 2023  20:21

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հաստատել է, որ Twitter սոցիալական ցանցի նոր ղեկավարը կլինի Լինդա Իակկարինոն։

«Ես ուրախ եմ ողջունել Լինդա Յակկարինոյին որպես Twitter-ի նոր գործադիր տնօրեն: Նա հիմնականում կկենտրոնանա բիզնեսի վրա, իսկ ես կկենտրոնանամ արտադրանքի ձևավորման և նոր տեխնոլոգիաների վրա: Անհամբեր սպասում եմ Լինդայի հետ աշխատելուն՝ այս հարթակը X-ի՝ ունիվերսալ հավելվածի վերածելու համար»,- գրել է նա թվիթերում:

Քիչ առաջ Մասկը այնտեղ բացահայտել էր, որ ինքը նոր գործադիր տնօրեն է ընտրել X/Twitter-ի համար, և որ նոր տնօրենը կսկսի աշխատել մոտ 6 շաբաթից:

The Wall Street Journal-ի հրատարակությունն այնուհետ հաղորդել է, որ հարթակի նոր ղեկավարը կդառնա NBCUniversal-ի գովազդային բաժնի ղեկավար Լինդա Յակարինոն: Այժմ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ