Բջջային լուսանկարչության նոր արքան․ Huawei P60 Pro-ն գլխավորել է DxOMark-ի վարկանիշային աղյուսակը

10 մայիսի, 2023  22:05

Տեխնիկայի թեստավորմամբ և գնահատմամբ զբաղվող DxOMark-ի մասնագետները հրապարակել են Huawei P60 Pro սմարթֆոնի տեսախցիկի վերաբերյալ լայնածավալ ակնարկ. միանգամայն սպասելիորեն այն գլխավորել է DxOMark վարկանիշային աղյուսակը՝ առաջ անցնելով թե՛ Honor Magic5 Pro-ից, և թե՛ Oppo Find X6 Pro-ից։

Սմարթֆոնը հավաքել է 156 միավոր, այն դեպքում, երբ լավագույն iPhone-ի՝ iPhone 14 Pro Max-ի տեսախցիկն ստացել է 146 միավոր: Իսկ Samsung Galaxy S23 Ultra տեսախցիկի թեստի արդյունքը 140 միավոր է։

DxOMark-ի վարկանիշային աղյուսակի արդյունքները սենսացիոն են այնքանով, որ Huawei P60 Pro-ն չունի մեկ դյույմանոց որևէ սենսոր, իսկ գերլայնանկյուն ոսպնյակով մոդուլում օգտագործվում է 13 մեգապիքսելանոց սենսոր: Համեմատության համար նշենք, որ նույն Honor Magic5 Pro-ի և Oppo Find X6 Pro-ի դեպքում համապատասխան սենսորները 50 մեգապիքսել են:

p60dxo1_large.jpg (62 KB)

Այլ կերպ ասած, Huawei-ը ևս մեկ անգամ ապացուցել են, որ կարելի է գերազանց արդյունք ստանալ առանց մեծ դյույմերով սենսորների (ինչպես Xiaomi-ն) կամ բարձր լուծաչափով սենսորների (ինչպես Samsung-ը) և առանց համագործակցելու լուսանկարչության ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Leica-ն կամ Hasselblad-ը:

DxOMark-ի մասնագետները բարձր են գնահատում Huawei P60 Pro-ի տեսախցիկն իր ընդհանուր հնարավորությունների համար (նշում են, որ այն «իդեալական է բոլոր տեսակի լուսանկարահանման և տեսանկարահանման համար լուսավորության ցանկացած պայմաններում»), ցածր լուսավորության պայմաններում գերազանց արդյունքների, մաշկի երանգների ճշգրտության, դետալիզացիայի բարձր մակարդակի համար խոշորացման բոլոր տիրույթներում, ակնհայտ մակրոհնարավորություններ (հատկապես հեռաֆոտո ոսպնյակի դեպքում): Կան նաև թերություններ, բայց դրանք աննշան են (օրինակ՝ նկարահանման դժվարին պայմաններում դետալների անբնական մատուցումը):

Նշենք, որ Huawei-ն արդեն պաշտոնապես ներկայացրել է իր P60 Pro-ն Եվրոպայում, որտեղ առաջարկվում է մոդելի երկու տարբերակ՝ 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ (1200 եվրո) և 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ (1400 եվրո)։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ