Nothing Phone (2)․ ի՞նչ տեսք և բնութագրեր կունենա այն (լուսանկար)

8 մայիսի, 2023  10:20

Nothing ընկերությունը հրապարակել է թիզերային լուսանկար, որում, կարծես, պատկերված է Nothing Phone (2) սմարթֆոնի հետևի պանելի մի մասը:

nothing-phone-2

Այս պատկերի հիման վրա GSMArena կայքը հրապարակել է ռենդերային լուսանկար՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ Nothing-ի նոր պրեմիում սմարթֆոնը:

nothing-phone-2-render

Ըստ լուրերի՝ սմարթֆոնը, որը նախատեսվում է թողարկել այս ամառ, կհամալրվի Qualcomm Snapdragon 8+ Gen 1 մեկ չիպային համակարգով: Այս լուրը, անշուշտ, կհիասթափեցնի շատերին, քանի որ այս չիպսեթը թողարկվել է անցյալ տարի և այլևս չէր ակնկալվում է, որ այն կհայտնվի նոր ֆլագմանային հեռախոսների վրա։ Իսկ Nothing Phone-ը (2), ըստ բրենդի ղեկավար Կարլ Պեյի, պետք է լիներ ժամանակակից պրոցեսորով ֆլագմանային հեռախոս:

Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը կկազմի 8 ԳԲ կամ 12 ԳԲ, իսկ UFS 3.1 ներկառուցված հիշողությունը՝ 128 կամ 256 ԳԲ։ Ակնկալվում է նաև, որ սմարթֆոնը կստանա 6,55 դյույմանոց FullHD + AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ և մատնահետքի ինտեգրված սկաներով։

Հիմնական տեսախցիկը 50 ՄՊ է և ունի պատկերի օպտիկական կայունացման ֆունկցիա։ Սմարթֆոնը կստանա նաև ստերեո բարձրախոսներ և NFC, ինչպես նաև 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ լարով և անլար արագ լիցքավորմամբ։

Ինչ վերաբերում է ծրագրային ապահովմանը, ապա սմարթֆոնը, ամենայն հավանականությամբ, կունենա Android 13 և NothingOS 1.5:

Սմարթֆոնի բնութագրերը բավականին միջակ են, և եթե ընկերությունը մինչև թողարկումը ոչինչ չփոխի, դժվար է ասել, թե արդյոք սմարթֆոնը գոնե որոշ հաջողություն կունենա։ Միևնույն ժամանակ, նախորդ հեռախոսը՝ Nothing Phone-ը (1)-ը, շատ հաջողված մոդել էր, հատկապես առաջին սերնդի սմարթֆոնի համար, և վաճառվել է 650,000 օրինակով։ 


 
 
 
 
  • Արխիվ