Որքա՞ն մեծ կարող են լինել գերզանգվածային սև խոռոչները․ NASA-ն տպավորիչ տեսանյութ է ցուցադրել

3 մայիսի, 2023  20:06

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) անիմացիոն տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են գերզանգվածային սև խոռոչների չափերը՝ համեմատած Արեգակի և Արեգակնային համակարգի հետ։ Տեսանյութում երևացող բոլոր սև խոռոչներն իրական են. գիտնականները բավականին շատ տեղեկություններ ունեն դրանց մասին, այդ թվում՝ չափերի։

Սև խոռոչը կոմպակտ գերզանգվածային օբյեկտ է, որի շուրջ ձևավորվում է իրադարձությունների հորիզոն, որը չի կարող լքել ոչինչ, նույնիսկ լույսը: Սև խոռոչների մեծ մասի զանգվածը կազմում է արևի զանգվածի մոտ 100,000 չափը կամ ավելի:

Տեսանյութում նախ երևում է Արեգակը, իսկ դրա համեմատությամբ՝ J1601+3113 անունով գերզանգվածային սև խոռոչը գաճաճ գալակտիկայում։ Այն իր չափերով միայն մի փոքր ավելի է Արեգակից, բայց զանգվածը շատ անգամ գերազանցում է արեգակնային զանգվածին: J1601+3113-ի իրադարձությունների հորիզոնի շառավիղը (Շվարցշիլդի շառավիղ) մի փոքր փոքր է Արեգակի շառավղից։ Սակայն իրադարձությունների հորիզոնի շուրջ իր ստվերի շնորհիվ J1601+3113-ը Արեգակից երկու անգամ մեծ տեսք ունի: Եթե արևը լիներ սև խոռոչ, ապա դրա Շվարցշիլդի շառավիղը կլիներ ընդամենը 2,95 կմ, իսկ Արեգակի իրադարձությունների հորիզոնի տրամագիծը մոտ 6 կմ։

Տեսանյութում հաջորդիվ երևում է մեզ ամենամոտը գտնվող գալակտիկաներից մեկի՝ Circulus-ի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչը: Այս օբյեկտի չափերը, ստվերի հետ միասին, համեմատելի են Մերկուրիի ուղեծրի շառավղին, և դրա զանգվածը 4 միլիոն անգամ գերազանցում է արևի զանգվածին։

Տեսանյութի ամենամեծ օբյեկտը գերզանգվածային TON-618 սև խոռոչն է, որի զանգվածը 66 միլիարդ անգամ գերազանցում է Արեգակի զանգվածին: Այն մեզնից հեռու է ավելի քան 10 միլիարդ լուսատարի։

Հետաքրքիր է, որ տեսականորեն գերզանգվածային սև խոռոչը չի կարող ավելի մեծ լինել, քան 50 միլիարդ Արեգակի զանգվածը, և հենց այդ պատճառով էլ TON-618 օբյեկտը այս առումով համարվում է շատ ու շատ եզակի։

Հիշեցնենք, որ վերջերս աստղագետները հայտնաբերել են մինչ օրս հայտնի ամենամեծ սև խոռոչը: Դրա զանգվածը 32,7 միլիարդ անգամ մեծ է Արեգակի զանգվածից։ Այն գտնվում է Abell 1201 կլաստերի գալակտիկաներից մեկի կենտրոնում, որը գտնվում է Երկրից 2,7 միլիարդ լուսատարի հեռավորության վրա։ Տեսանյութում այս սև խոռոչը չի ցուցադրվել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ