Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 12R Pro սմարթֆոնը՝ Snapdragon 4 Gen 1 չիպով և 12/256 RAM-ով

1 մայիսի, 2023  16:03

Xiaomi ընկերությունը Չինաստանում Note 12 շարքի նոր սմարթֆոն է ներկայացրել՝ Redmi Note 12R Pro-ն, որն իր գնի համար բավական հետաքրքիր բնութագրեր ունի, այս մասին տեղեկացնում է Gizmochina.com-ը։

Redmi Note 12R Pro-ն ունի 6 նմ ութմիջուկանի Qualcomm Snapdragon 4 Gen 1 պրոցեսոր մինչև 2 ԳՀց հաճախականություն և Adreno 619 գրաֆիկական արագացուցիչ: LPDDR4X օպերատիվ հիշողության ծավալը 12 ԳԲ է, իսկ ներկառուցված հիշողությունը՝ UFS 2.2՝ 256 ԳԲ:

Հեռախոսն ունի 6,67 դյույմանոց Full HD+ (2400×1080 լուծաչափով) AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ։ Հետևի վահանակի վրա տեղադրված է հիմնական՝ 48 մեգապիքսել սենսորով տեսախցիկ, որին լրացնում է մակրո լուսանկարչության համար նախատեսված 2 մեգապիքսելանոց սենսոր: Առջևի տեսախցիկի լուծաչափը 16 մեգապիքսել է։

Տեխնիկական բնութագրերը ներառում են նաև՝ 802.11ac Wi-Fi, Bluetooth 5.1, IR սենսոր, GPS ընդունիչ, NFC չիպ՝ առանց բանկային քարտի վճարումներ անելու համար, USB-C պորտ և 3,5 մմ ականջակալների աուդիոխցիկ:

Redmi Note 12R Pro-ն ապակողպելու համար օգտագործվում է կողքի մատնահետքի սկաները, սմարթֆոնն աշխատում է Android 13 ՕՀ-ով՝ MIUI 14 ինտերֆեյսով։

Սմարթֆոնը համապատասխանում խոնավությունից և փոշուց պաշտպանվելու IP53 ստանդարտին։ Սարքի չափերն են՝ 165,88×76,21×7,8 մմ, իսկ քաշը՝ 188 գ։

Redmi Note 12R Pro-ն Չինաստանում հասանելի է սև, սպիտակ և ոսկեգույն, գինը՝ 1999 յուան (մոտ 289 դոլար)։


 
 
 
 
  • Արխիվ