$200-ից էժան սմարթֆոններ, որոնք արժե գնել 2023-ին

29 ապրիլի, 2023  12:19

3dnews.ru կայքը պատրաստել է մինչև 200 դոլար արժողությամբ բյուջետային հեռախոսների ցանկ, որոնք բավական լավ ցուցանիշներ ունեն իրենց գնի համեմատ և որոնք խորհուրդ է տրվում գնել 2023-ին։ Ստորև ներկայացնում ենք բյուջետային հինգ այդպիսի հեռախոս։

Infinix HOT 12 Pro

Հեռախոսն ունի Android 12 օպերացիոն համակարգ, ինտերֆեյսը՝ XOS, 6.6 դյույմանոց IPS էկրան՝ 1612×720 լուծաչափով և 90 Հց հաճախականությամբ: Infinix HOT 12 Pro-ի պրոցեսորը Unisoc Tiger T616 է՝ ութ միջուկով (2×ARM Cortex-A75, հաճախականությունը՝ 2,0 Հց և 6×ARM Cortex-A55, հաճախականությունը 1,8 ՀՑ):

Հեռախոսն ունի 8 ԳԲ օպերատիվ, և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն, տեսախցիկեը՝ 50 ՄՊ է,  ունի երկու SIM-քարտի հնարավորություն և հիշողության քարտի առանձին բնիկ: Մարտկոցի հզորությունը՝ 5000 մԱ/Ժ։ Գինը՝ 155-199 դոլարի սահմաններում (կախված, թե որ երկրից եք գնում և առաքման ինչ ծառայությունից եք օգտվում)։  

infinix-hot12-pro  .jpg (40 KB)

Xiaomi POCO M5

Չինական արտադրողի այս հեռախոսն ունի Android 12 օպերացիոն համակարգ և ֆիրմային MIUI ինտերֆեյս։ Էկրանը IPS է՝ 6,58 դյույմ, լուծաչափը՝ 2408×1080, հաճախականությունը՝ 90 Հց։ Xiaomi POCO M5-ն ունի MediaTek Helio G99 պրոցեսոր՝ ութ միջուկ (երկու ARM Cortex-A76՝ 2,2 Հց հաճախականությամբ և վեց ARM Cortex-A55՝ 2,0 Հց հաճախականությամբ):

Հեռախոսը թողարկվում է օպերատիվ հիշողության երկու տարբերակով՝ 4 ԳԲ և 6 ԳԲ, ներկառուցված հիշողությունը ևս երկու տարբերակ ունի՝ 64/128 ԳԲ։ Հեռախոսն ունի երեք տեսախցիկ՝ հիմնականը՝ 50 ՄՊ, երկու SIM-քարտի հնարավորություն, հիշողության քարտի առանձին բնիկ: Մարտկոցի հզորությունը՝ 5000 մԱ/ժ։ Գինը՝ 152-183 դոլար։

Xiaomi POCO M5.png (317 KB)

realme C35

Ցուցակի հաջորդ սմարթֆոնը realme C35-ն է, որն ունի Android 11 օպերացիոն համակարգ և ֆիրմային realme UI ինտերֆեյս։ Էկրանը 6.6 դյույմանոց IPS է՝ 2408×1080 լուծաչափով, պրոցեսորը՝  Unisoc Tiger T616 (ութ միջուկ՝ 2×ARM Cortex-A75՝ 2,0 Հց հաճախականությամբ, և 6×ARM Cortex-A55, 1,8 Հց հաճախականությամբ)։

Օպերատիվ հիշողությունը՝ 4/6 ԳԲ, իսկ ներկառուցվածը՝  64/128 ԳԲ։ Սմարթֆոնն ունի երեք տեսախցիկ, հիմնական մոդուլը 50 ՄՊ է։ realme C35-ն ունի երկու SIM-քարտի հնարավորություն, հիշողության քարտի առանձին բնիկ: Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, գինը՝ 173-177 դոլար։

realme C35.jpg (55 KB)

Samsung Galaxy A04

Samsung Galaxy A04-ն ունի Android 12 օպերացիոն համակարգ, ինտերֆեյսը՝ OneUI։ Էկրանը 6.5 դյույմանոց PLS է՝ 1600×720 լուծաչափով, պրոցեսորը՝ MediaTek Helio P35 (չորս ARM Cortex-A53 միջուկ, 2,3 Հց հաճախականությամբ և չորս ARM Cortex-A53 միջուկ՝ 1,8 Հց հաճախականությամբ)։

Հեռախոսն ունի օպերատիվ հիշողության չորս տարբերակ՝ 3 ԳԲ, 4 ԳԲ, 6 Գբ և 8 ԳԲ, ինչպես նաև 32 ԳԲ, 64 ԳԲ և 128 ԳԲ ներկառուցված հիշողության տարբերակներ։ Տեսախցիկը բաղկացած է երկու մոդուլից, հիմնականը՝ 50 ՄՊ։ Samsung Galaxy A04-ն ունի երկու SIM-քարտի հնարավորություն, հիշողության քարտի առանձին բնիկ: Մարտկոցի հզորությունը՝ 5000 մԱ/ժ է, գինն սկսում է 129 դոլարից։

Samsung Galaxy A04.jpg (200 KB)

Itel Vision 3 Plus

Itel Vision 3 Plus-ն ունի Android 11 օպերացիոն համակարգ՝ itelOS ֆիրմային ինտերֆեյսով։ Էկրանը 6.8 դյույմանոց IPS է 1640×720 լուծաչափով և 90 Հց հաճախականությամբ։ Պրոցեսորը՝ Unisoc T606 (ութ միջուկ՝  2×Cortex-A75, 1,6 Հց հաճախականությամբ և 6×Cortex-A55՝ 1,6 Հց հաճախականությամբ)։

Այս հեռախոսն ունի օպերատիվ հիշողության մեկ տարբերակ՝ 4 ԳԲ, ներկառուցված հիշողությունը՝ 64 ԳԲ է, տեսախցիկը՝ 13 ՄՊ (ունի նաև օժանդկակ մոդուլ)։ Սմարթֆոնն ունի  երկու SIM-քարտի հնարավորություն, հիշողության քարտի առանձին բնիկ, մարտկոցի հզորությունը՝ 6000 մԱ/ժ, գինն սկսում է 110 դոլարից։

Itel Vision 3 Plus.jpg (139 KB)

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ