Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել արևի հազվագյուտ՝ հիբրիդային խավարում։ Հաջորդ նման իրադարձությունը սպասվում է միայն 2031-ի նոյեմբերի 14-ին։
Հիբրիդային խավարման ժամանակ Լուսինը հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և փակում է արևի լույսը դեպի Երկիր։ Հիբրիդային խավարումը տարբերվում է այլ խավարումներից նրանով, որ Երկրի մի մասում մարդիկ տեսնում են ամբողջական խավարում, իսկ մեկ այլ մասում՝ մասնակի խավարում, ընդ որում, կա մի կետ, որտեղից կարելի է տեսնել, թե ինչպես է արևի ամբողջական խավարումից անցում կատարվում դեպի օղակաձև (օղաձև) խավարման, երբ Լուսնի ստվերն սկսում է շարժվել Երկրի մակերևույթով:
Խավարումը սկսվել է Երևանի ժամանակով 05:34-ին և ավարտվել 09:59-ին։ Փուլերի միջև անցումը, որը տևել է 1 րոպե 16 վայրկյան, տեսանելի է եղել միայն Հնդկական և Խաղաղ օվկիանոսներից։ Իսկ ցամաքում ամենաերկար ամբողջական խավարումը գրանցվել է Արևելյան Թիմորում և այն տևել է 1 րոպե 14 վայրկյան։
ամիս
շաբաթ
օր