Որոշե՞լ եք ձեռք բերել նոր iPhone: Հավանաբար կմտածեք՝ ինչու՞ չգնել այն ավելի էժան՝ ոչ պաշտոնական վաճառողներից: Խնայողությունն առհասարակ ճիշտ բան է: Բայց ավելի լավ է հաշվարկել բոլոր դրական և բացասական կողմերը: Անօրինական iPhone-ների հիմնական և, թերևս, միակ առավելությունն, իհարկե, ավելի մատչելի գինն է։ Իսկ ահա բոլոր թերությունների մասին կարդացեք այս հոդվածում:
«Սպիտակ» կամ պաշտոնական գաջեթները, որպես կանոն, հայաստանյան շուկայում վաճառվում են Apple-ի լիազորված վերավաճառողների կողմից։ Դրանք ունեն պաշտոնական վաճառքի պայմանագիր, իսկ երաշխիքային ծառայության շրջանակում մասնագետնները նույնիսկ կարող են անվճար վերանորոգել ձեր iPhone-ը:
Իսկ ահա «գորշ» սարքերը ներկրվում են ապօրինի, առավել հաճախ որպես մաքսանենգության դեպք։ Որոշ դեպքերում խոսքը կեղծիքի, այսինքն՝ կեղծ ապրանքի մասին է։ Բայց հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ՝ ապրանքը օրիգինալ է, բայց նախատեսված է այլ երկրում վաճառքի համար։ Գուցե մտածեք, որ դրանում ոչինչ չկա, քանի որ iPhone-ը մնում է iPhone, անկախ նրանից, թե որտեղից է այն եկել: Բայց կան մանրուքներ, որոնց մասին ոչ պաշտոնական մատակարարը ձեզ երբեք չի պատմի:
Պաշտոնական վերավաճառողների հիմնական առավելություններից մեկը արտադրողի երաշխիքն է: Հայաստանում այն գործում է 12 ամիս։ Որևէ խնդրի դեպքում կարող եք դիմել Chipset-ի պաշտոնական սպասարկման կենտրոն, որտեղ կվերանորոգեն ձեր սարքը՝ օգտագործելով միայն օրիգինալ պահեստամասեր։ Ի դեպ, բոլոր մասնագետներն անցնում են Apple-ի պարտադիր լիցենզավորում։ Որոշ դեպքերում՝ ձեր սարքի վերանորոգման ընթացքում ձեզ կտրամադրեն նույնատիպ սարք՝ժամանակավոր օգտագործման համար։
Ոչ պաշտոնական վաճառողների դեպքում, իհարկե, դա դժվար թե հնարավոր լինի: Լավագույն դեպքում ձեզ կառաջարկեն նորոգել սմարթֆոնը։ Իհարկե վճարովի։ Արդյո՞ք այս դեպքում կօգտագործվեն օրիգինալ պահեստամասեր, պատասխանն ակնհայտ է։ Եթե պարզվի, որ խնդիրը լուրջ է, ապա նորոգող անձինք կարող են անգամ գլուխ չդնել վերանորոգման վրա։ Շատ ավելի հեշտ է «փորձաքննության ընթացքում հաստատել», որ ձախողումը եղել է օգտագործողի մեղքով։
Այսպիսով, խնայելով գնման վրա, դուք, հնարավոր է արդյունքում ավելի շատ գումար կորցնեք։ Հաշվի առեք, որ Apple-ը երաշխիքային ծառայություն է մատուցում միայն այն երկրում, որտեղ այն ի սկզբանե վաճառվել է: Այսինքն՝ ԱՄՆ-ից գնված հեռախոսը կարող է երաշխիքով վերանորոգվել միայն այնտեղ։
Թվում է, թե iPhone-ներն ամենուր նույնն են: Այդ դեպքում ինչու՞ հեռախոս չգնել Չինաստանում, չէ՞ որ այն ավելի մատչելի է: Իրականում iPhone-ն ունի իր առանձնահատկությունները՝ տարբեր երկրների համար։ Օրինակ՝ ճապոնական iPhone-ներում անհնար է անջատել տեսախցիկի ձայնը, որպեսզի ոչ ոք չկարողանա լուսանկարել առանց լուսանկարվողի իմացության։ Իսկ ահա եվրոպական Apple-ի սմարթֆոններում ականջակալների առավելագույն ձայնի սահմանափակում կա, այնպես, ինչպես պահանջում է ԵՄ օրենսդրությունը։
Ամերիկյան iPhone 14-ը չունի ֆիզիկական SIM քարտի հնարավորություն, դրանց համար նույնիսկ բնիկ նախատեսված չէ: Կարելի է օգտագործել միայն eSIM: Չինաստանում ընդհանրապես eSIM-ն արգելված է, այնտեղ գնորդներին առաջարկում են մոդել՝ երկու սիմ քարտի բնիկով: Ասիական, հատկապես թայվանական iPhone-ների գնորդները հաճախ դժգոհում են կապի վատ որակից և LTE-ի բացակայությունից։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ այդ երկրներում հաճախականության տարբեր չափանիշներ են գործում։ Իսկ եթե ձեր ձեռքն ընկնի սարք ԱՄԷ-ից, ապա սպասեք FaceTime-ի հետ կապված խնդիրների:
Այնպես որ, այլ երկրից ներմուծված «գորշ» iPhone գնելը միշտ բախտի բան է, դժվար է կռահել, թե ինչ սահմանափակում ձեզ բաժին կընկնի: Ի դեպ, մեկ այլ տհաճ անակնկալ, որը կարող է ձեզ սպասել օտարերկրյա iPhone-ում. այլ ստանդարտի լիցքավորիչի վարդակ (եթե, իհարկե, այն ընդհանրապես ներառված լինի): Բնականաբար, դուք միշտ կարող եք գնել ադապտեր, բայց կկորցնեք ձեր ժամանակը, ռեսուրսներն ու գումարը:
Որոշ երկրներում վաճառվում են iPhone-ներ, որոնք աշխատում են կոնկրետ օպերատորի SIM քարտով: Նրանց գինը սովորաբար ավելի ցածր է, քան հաճախ օգտագործում են «գորշ» ապրանքների խորամանկ վաճառողները։
Եթե ձեզ բախտ վիճակվի՝ կստանաք արդեն «ապակողպված» iPhone՝ այս գործողությունը վաղուց շրջանառության մեջ է։ Այնուամենայնիվ, դա երաշխիք չէ, որ ամենաանպատեհ պահին ձեր սարքի էկրանին չի հայտնվի SIM քարտի անվավեր լինելու մասին ծանուցումը։
Եթե ձեր բախտը քիչ բերի, ապա ձեռք կբերեք մի սմարթֆոն, որը պարզապես չեք կարողանա օգտագործել: Եվ հեշտ չի լինի որևէ բան ապացուցել, քանի որ ստացված ապրանքը որակյալ է և համապատասխանում է նշված բնութագրերին (իհարկե, նկարագրության մեջ նրանք կարող են ընդհանրապես չնշել iPhone-ի այդ առանձնահատկության մասին):
Առանձին տխուր պատմություն է օպերատորների կողմից արգելափակված սարքերը։ Վերավաճառողները ապառիկով հեռախոսը ձեռք են բերում արտերկրից, իսկ հետո ամբողջ գնով վաճառում Հայաստանում։ Ձեր iPhone-ը մի քանի ամիս օգագործում եք, մինչև այն արգելափակում է օպերատորը՝ վարկը չվճարելու պատճառով։ Մի քիչ խնայելով, կորցնում եք ամեն ինչ։
Էժան «գորշ» iPhone գնելիս մեծ է հավանականությունը, որ դուք կստանաք հին սարք։ Ավելի ճիշտ՝ վերանորոգված սարք։ Նախորդ սեփականատերը ինչ-ինչ պատճառներով (ավելի հաճախ՝ անսարքություն) այն վերադարձրել է վաճառողին։ Մասնագետները վերանորոգել են այն, փոխարինել պատյանը, դիսփլեյը, մարտկոցը, ապա վաճառել ավելի էժան գնով։
Ընդհանուր առմամբ, այս սխեմայի մեջ վատ բան չկա, եթե դուք տեղյակ եք վերանորոգման մասին և գիտակցաբար ձեռք եք բերում վերանորոգված սարք: Սակայն հաճախ վերավաճառողները նման գաջեթներ վաճառում են նորերի անվան տակ եվ ամբողջ գնով: Թե որքան կաշխատի վերանորոգված սարքը, պարզ չէ։ Նույնիսկ ավելի վատ կլինի, եթե ձեզ բաժին հասնի անհայտ արհեստավորների ձեռքով հավաքած iPhone, որի պահեստամասերը նա ձեռք է բերել AliExpress-ից։ Զարմանալի չէ, որ YouTube-ում կան հարյուրավոր տեսանյութեր, թե ինչպես կարելի է այն հավաքել սեփական ձեռքերով:
Վերոնշյալ խնդիրներից խուսափելու միակ երաշխավորված միջոցը դա iPhone ձեռք բերելն է միայն պաշտոնական վերավաճառողներից: Նրանց ցանկը կարելի է տեսնել Apple-ի կայքում։ Վերանորոգման համար կարող եք դիմել Հայաստանում լիազորված սպասարկման կենտրոն՝ Chipset (Հղումը՝ www.chipset.am/ServiceCentre/1): Checkcoverage.apple.com կայքում դուք կարող եք ստուգել, թե ինչ եք գնում՝ նոր օրիգինալ գաջեթ՝ երաշխիքով, վերանորոգված կամ օգտագործված սարք թե՞ ձեր առջև կեղծ սարք է: Դրա համար պարզապես մուտքագրեք սարքի IMEI-ը:
[Ծանոթագրություն] *IMEI-ը 15 նիշանոց թիվ է, որը շարժական սարքավորումների եզակի միջազգային նույնականացման ցուցիչ է: Այն կարող եք գտնել պատյանի հետնամասում, SIM քարտի պատյանի, տուփի վրա, ինչպես նաև «Կարգավորումներ - Ընդհանուր - Այս սարքի մասին» ցանկում և * # 06 # հայտով։ Այս բոլոր վայրերում iPhone-ի IMEI համարը պետք է համապատասխան լինի:
«Գորշ» վաճառողներից նոր iPhone գնելը միշտ ռիսկեր է պարունակում: Պատրա՞ստ եք ռիսկի դիմել՝ որոշակի գումար խնայելու համար: Եթե չեք ուզում անակնկալներ, դիմե՛ք Հայաստանում Apple-ի լիազորված վերավաճառողներին՝ iSpace, MobileCentre, Zigzag, Vega, iStore, Ucom, VivaCell-MTS:
Գնե՛ք խելամտորեն և վայելե՛ք հաճույքով:
ամիս
շաբաթ
օր