5 տեսախցիկ, հիմնականը՝ 50 ՄՊ․ ներկայացվել է Xiaomi 13 Ultra ֆլագմանային տեսախցիկ-հեռախոսը

19 ապրիլի, 2023  10:44

Չինական Xiaomi-ն ներկայացրել է Xiaomi 13 Ultra ֆլագմանային սմարթֆոնը, որը խոստանում է նոր նշաձող սահմանել բջջային լուսանկարչության ոլորտում: Այն համալրված է տեսախցիկների չորս մոդուլով, այդ թվում՝ հիմնականը՝ 1 դյույմանոց սենսորով։ Ի տարբերություն անցյալ տարվա Xiaomi 12S Ultra-ի, նոր 13 Ultra-ն դուրս կգա նաև միջազգային շուկա, տեղեկացնում է Gsmarena.com-ը։

Նոր Xiaomi 13 Ultra սմարթֆոնը պաշտոնական շնորհանդեսից անմիջապես հետո դարձել է  բեսթսելեր․ սմարթֆոնի բոլոր տարբերակները, ինչպես նաև լուսանկարչական աքսեսուարները սպառվել են։

Xiaomi 13 Ultra-ի հետևի վահանակի վրա կա չորս տեսախցիկ։ Դրանք մշակվել են Leica-ի հետ համատեղ և տեղադրված են մեկ ապակե բլոկի տակ։ Ընկերությունն այն անվանել է Leica Vario-Summicron 1: 1.8-3.0/ 12-120 ASPH: Հիմնական տեսախցիկը ստացել է 50 ՄՊ 1 դյույմանոց Sony IMX989 սենսոր՝ 23 մմ ոսպնյակով։ Տեսախցիկն ունի օպտիկական կայունացում և ֆիզիկական երկաստիճան բացվածք: f/1.9 ռեժիմն առաջարկում է դաշտի ամենափոքր խորությունը, մինչդեռ f/4.0 ռեժիմը թույլ է տալիս ստանալ ամբողջովին մաքուր պատկեր: 1,6 մկմ սենսորում պիքսելները միավորվում են՝ չորսը մեկում, արդյունքում ստացվում է 12,5 ՄՊ պատկեր կամ 3,2 մկմ՝ մեկ պիքսելի հաշվով:

Մյուս երեք տեսախցիկները հիմնված են 50 ՄՊ և 1/2,51 դյույմանոց Sony IMX858 սենսորի վրա։

  • Տեսախցիկ՝ 75 մմ համարժեք ֆոկուսային երկարությամբ, f/1.8 բացվածքով և 3.2x խոշորացմամբ,
  • Տեսախցիկ՝ 120 մմ համարժեք ֆոկուսային երկարությամբ, f/3.0 բացվածքով և 5x խոշորացումամբ,
  • 12 մմ f/1.8 գերլայնանկյուն ոսպնյակ՝ 5 սմ մակրո աջակցությամբ։

xiaomi_1.jpg (63 KB)

Հեռախոսն ունի նաև 32 ՄՊ f/2.0 առջևի տեսախցիկ, որտեղ պիքսելները նույնպես միավորված են չորսում՝ տալով 8 մեգապիքսելանոց պատկեր:

Տեսախցիկի հավելվածն առաջարկում է երկու գունային ռեժիմ՝ Leica Vibrant և Leica Authentic: Հիմնական տեսախցիկի համար կա նաև 50 ՄՊ UltraRAW ռեժիմ, որը թույլ է տալիս լուսանկարել 14-բիթանոց DNG ձևաչափով՝ աղմուկի նվազեցմամբ և դինամիկ տիրույթը կարգավորելու հնարավորությամբ։ Սկսնակ փողոցային լուսանկարիչներին դուր կգա Fast Shot ֆունկցիան, որն ունի արագ ֆոկուսի հնարավորություն՝ ընդամենը 0,8 վայրկյան:

Սմարթֆոնի հետևի վահանակը հստակ ասոցիացիաներ է առաջացնում տեսախցիկի հետ․ այն ունի մեծ կլոր բլոկ, որը նման է մեծ ոսպնյակի և արհեստական ​​կաշվե ծածկույթ (սև և կանաչ): Xiaomi-ից պարզաբանել են, որ դա հակաբակտերիալ սիլիկոնից պատրաստված կաշվե կտոր է, որը ոչնչացնում է միկրոօրգանիզմների մինչև 99%-ը։

Xiaomi 13 Ultra-ն հագեցած է 6,73 դյույմանոց AMOLED էկրանով՝ 3200×1440 պիքսել լուծաչափով, 120 Հց թարմացման արագությամբ և 2600 քդ/մ² առավելագույն պայծառությամբ։ Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 8 Gen 2 հարթակով և առաջարկվում է օպերատիվ (LPDDR5X) և հերկառուցված ​​(UFS 4.0) հիշողության հետևյալ կոնֆիգուրացիաներով՝ 12/256 ԳԲ, 16/512 ԳԲ և 16 ԳԲ/1 ՏԲ:

xiaomi_4.jpg (171 KB)

Պրոցեսորը սառեցվում է Xiaomi Loo LiquidCool համակարգով՝ գոլորշիների խցիկով։ ՍՄարթֆոնն ունի 5000 մԱ/հ հզորությամբ մարտկոց, որն ապահովում է լարային լիցքավորում 90 Վտ հզորությամբ և անլար՝ 50 Վտ հզորությամբ: Մարտկոցի ավտոնոմ աշխատանքի և լիցքավորման գործընթացը վերահսկում են հատուկ Xiaomi Surge P2 և Surge G1 չիպերը:

Xiaomi 13 Ultra-ն հասանելի կլինի սև, կանաչ և սպիտակ գույներով: Գները հետևյալն են՝

  • 12/256 ԳԲ տարբերակ՝ $871,
  • 16/512 ԳԲ տարբերակ՝ ​$944,
  • 16/1024 ԳԲ տարբերակ՝ $1060։

Չինական արտադրողը խոստացել է թողարկել սմարթֆոնի միջազգային տարբերակը, սակայն ժամկետները դեռ չեն նշվում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ