94-ամյա Մարտին Կուպերը 50 տարի առաջ ստեղծել է առաջին բջջային հեռախոսը և դրանով կատարել աշխարհում առաջին հեռախոսազանգը։ Այսօր, չնայած իր պատկառելի տարիքին, նա ակտիվորեն օգտագործում է սմարթֆոններ, ժամացույցներ և Apple Watch ու նույնիսկ ամեն տարի նոր iPhone է գնում։ Ճիշտ է, նա խոստովանում, որ դժվար թե երբևէ կարողանա օգտագործել ժամանակակից սմարթֆոնները, ինչպես իր թոռները։
Ինչպես տեղեկացնում է Gizchina.com-ը, չնայած Կուպերը հետաքրքրված է ժամանակակից տեխնոլոգիաներով, սակայն նա դժվարանում է օգտագործել այսօր հեռախոսներում առկա շատ հավելվածներ։ Նա իր սմարթֆոնն օգտագործում է հիմնականում զանգեր կատարելու, հաղորդագրություններ ուղարկելու, իր լսողական սարքը կառավարելու և մի քանի այլ բանի համար։
Ինչ վերաբերում է ապագայի սմարթֆոններին, ապա Մարտին Կուպերը կարծում է, որ դրանք կօգնեն ավելի լավ վերահսկել մեր առողջությունը, առավելագույնի հասցնել մեր արտադրողականությունը և զգալիորեն բարելավել մեր կյանքը: Սարքերը գնալով կունենան այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են սրտի զարկերի, ֆիզիկական ակտիվության մոնիտորինգը և լսողական սարքերի, պրոթեզների և կարդիոսիմուլյատորի կառավարումը, և դրանց զարգացումը կհանգեցնի նաև մարմնի համար նոր սենսորների ստեղծմանը, որոնք հիվանդությունները կարող են հայտնաբերել նախքան դրանց հայտնվելը:
Կուպերը նաև կարծում է, որ ժամանակակից մարդիկ տարվել են իրենց բջջային սարքերով։ Եվ նրան անհանգստացնում է այն, որ հաճախ տեսնում է, թե ինչպես են մարդիկ անցնում փողոցները՝ առանց շուրջը նայելու. նրանց աչքերը գամված են հեռախոսի էկրանին, և դա շատ վտանգավոր է։ Ըստ Կուպերի՝ մարդիկ պետք է սովորեն ավելի լավ հավասարակշռել հեռախոսների վրա իրենց ծախսած ժամանակը և ձգտեն շարժական սարքերի հետ ավելի «հավասարակշռված» հարաբերությունների։
ամիս
շաբաթ
օր