Redmi Note 12 Turbo-ն ռեկորդ է սահմանել. 5 րոպեում դրա վաճառքը գերազանցել է նույնքան հիշողությամբ սմարթֆոնների ընդհանուր վաճառքին

31 մարտի, 2023  17:58

Redmi Note 12 Turbo-ն ռեկորդ է սահմանել․ 16 ԳԲ օպերատիվ եւ 1 ՏԲ ֆլեշ հիշողությամբ տարբերակը դարձել է Չինաստանում բոլոր ժամանակների ամենավաճառվող սմարթֆոնը։ Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 5 րոպեում այս տարբերակի վաճառքը գերազանցել է նույնքան հիշողությամբ բոլոր սմարթֆոնների ընդհանուր վաճառքին։

Redmi Note 12 Turbo-ն Snapdragon 7 Plus Gen 2 SoC-ով աշխատող աշխարհում առաջին սմարթֆոնն է: Դրա վաճառքը, Redmi Note 12 Turbo Harry Potter Edition տարբերակի հետ համատեղ, մեկնարկել է այսօր՝ մարտի 31-ին, եւ մեծ հաջողություն է ունեցել: Չինաստանի ամենամեծ հարթակները, ներառյալ Jingdong-ը եւ Taobao-ն, հայտնել են, որ ընդամենը 5 րոպեի ընթացքում Redmi Note 12 Turbo-ի 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ 1ՏԲ ֆլեշ հիշողությամբ տարբերակը վաճառքի պատմական ռեկորդ է սահմանել:

Սմարթֆոնը դարձել է նաեւ ամենավաճառվողը՝ 290-ից 440 դոլար գնային միջակայքում։

Redmi-ի ներկայացուցիչները հաստատել են, որ Redmi Note 12 Turbo-ի գործարկման ողջ խմբաքանակը սպառվել է հաշված րոպեների ընթացքում: 16 ԳԲ օպերատիվ եւ 1 ՏԲ ֆլեշ հիշողությամբ սմարթֆոնների նոր խմբաքանակը վաճառքում կհայտնվի միայն ապրիլի 6-ից։

Հիշեցնենք, որ Redmi Note 12 Turbo-ն ստացել է 6,67 դյույմանոց OLED էկրան՝ 120 Հց պատկերի թարմացման արագությամբ եւ 1920 Հց PWM հաճախականությամբ։ Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, կա 67 վտ արագ լիցքավորման աջակցություն։ Օպտիկական կայունացմամբ հիմնական տեսախցիկը ունի 64 ՄՊ թույլատրություն, կա նաեւ եւս երկու սենսոր (8 ՄՊ գերլայն եւ 2 ՄՊ մակրո) եւ 16 ՄՊ սելֆի տեսախցիկ։

Սմարթֆոնի սովորական տարբերակն արժե մոտ 305 դոլար, իսկ Հարրի Փոթերի ոճի տարբերակը՝ նույնքան հիշողությամբ, մոտ 350 դոլար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ