Ո՞ր հավելվածներն ու խաղերն են մարդիկ ավելի հաճախ ներբեռնում եւ որքա՞ն գումար է ծախսվել դրանց վրա 2023 թվականի առաջին եռամսյակում

29 մարտի, 2023  17:35

2023 թվականի առաջին եռամսյակում բջջային սարքերի օգտատերերը ներբեռնել են 38,2 միլիարդ հավելված եւ բջջային խաղ։ Դրանց ձեռքբերման համար ծախսվել է 33,9 մլրդ դոլար։ Ընդ որում մարդիկ ավելի շատ գնել են հավելվածներ iOS-ի համար, քան Android-ի։

Data.ai-ի մասնագետների կատարած վերջին վերլուծության համաձայն՝ iOS-ի օգտատերերը խաղերի եւ հավելվածների ձեռքբերման համար ծախսել են 21,7մլրդ դոլար, իսկ Android-ի օգտատերերը՝ 12,2 մլրդ դոլար։ Ստացվում է, որ iOS-ին բաժին է հասել ծախսերի 64 տոկոսը, իսկ Android-ին՝ միայն 36 տոկոսը․ գրեթե 2 անգամ քիչ։ Սակայն միեւնույն ժամանակ, Android հարթակի օգտատերերի ծախսերը 6 տոկոսով ավելացել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ iOS-ի օգտատերերի ծախսերը՝ 4 տոկոսով։

Ամենապոպուլյար կատեգորիաները

Ամենաշատ գումարները ծախսվել են խաղերի (եւ ներխաղային առարկաների), ժամանցային հավելվածների, ինչպես նաեւ շփման համար նախատեսված հավելվածների վրա: Վերլուծությունը ցույց է տվել նաեւ, որ մարդիկ այս տարի սկսել են ակտիվորեն հավելվածներ գնել «տեսանվագարկիչներ եւ խմբագրման ծրագրեր», «տուն», «առողջություն եւ ֆիթնես» կատեգորիաներից։

2023 թվականի առաջին եռամսյակում օգտատերերն այս հավելվածների վրա ծախսել են 21, 21 եւ 20 տոկոսով ավելի, քան նախորդ եռամսյակում։

iOS-ում ամենահայտնի ներբեռնման կատեգորիաներն են եղել «խաղերը» եւ «լուսանկարների եւ տեսանյութերի օժանդակ ծրագրերը»: Բացի այդ, 17, 15 եւ 12 տոկոսով ավելացել են «առողջություն եւ ֆիթնես, «նավիգացիա» եւ «կատալոգներ» կատեգորիաներից հավելվածների ներբեռնումները:

Adroid-ով ավելի հաճախ ներբեռնել են խաղեր, տարբեր օժանդակ ծրագրեր եւ ժամանցային հավելվածներ։

Միեւնույն ժամանակ խաղերը, արդյունավետ աշխատանքի համար հավելվածները եւ ուսուցողական հավելվածներն սկսել են ավելի շատ ներբեռնել, քան նախկինում։

Իսկ «արդյունավետություն», «գրքեր եւ տեղեկատուներ» եւ «ուսուցում» կատեգորիաներից ներբեռնումները աճել են 12, 10 եւ 9 տոկոսով:

Ամենապոպուլյար հավելվածները

Ամենապոպուլյար բջջային հավելվածներն են՝

  • ըստ ներբեռնումների թվի՝ TikTok, Instagram եւ Facebook;
  • ըստ օգտատերերի ծախսերի՝ TikTok, YouTube եւ Disney+;
  • ըստ ակտիվ օգտատետերի թվի՝ Facebook, WhatsApp եւ Instagram։

Ընդ որում, Telegram հայտնի մեսենջերն ըստ ներբեռնումների քանակի հայտնվել է 7-րդ տեղում, իսկ ըստ ակտիվ օգտատերերի թվի՝ 6-րդ տեղում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ