Apple-ը թարմացված AirPods Pro 2 կթողարկի՝ USB-C միակցիչով. ե՞րբ այն կհանվի վաճառքի

27 մարտի, 2023  12:05

Այս տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակում Apple-ը կարող է թողարկել թարմացված AirPods Pro 2 ականջակալ: Ի տարբերություն անցյալ տարի ներկայացված մոդելի, որն ունի իր ֆիրմային Lightning միակցիչը, այս մեկը, ամենայն հավանականությամբ, կունենա USB-C միակցիչ: Նման կանխատեսում է արել TF Securities-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։

Ինչպես տեղեկացնում է GMSarena.com-ը, ընկերությունը վերջերս թողարկել է iOS 16.4-ի նախնական տարբերակը, որում ևս նոր AirPods-ի մասին հիշատակում կա՝ մոդելի A3048 կոդով և AirPods-ի համար նոր պատյանով (մոդել A2968):

Ըստ Մինգ-Չի Կուոյի՝ խոսքը կարող է լինել AirPods Pro 2 ականջակալի նոր տարբերակի մասին՝ USB-C պորտով։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք դա կլինի անցյալ տարի թողարկված նույն AirPods Pro 2-ը, պարզապես USB-C միակցիչով, թե դա կլինի ամբողջովին նոր մոդել՝ ապարատային լրացուցիչ բարելավումներով:

Հիշեցնենք, որ իր նոր սարքերում Apple-ն արդեն իսկ հրաժարվում է իր սեփական Lightning միակցիչից՝ հօգուտ USB-C-ի: iPhone 15 սմարթֆոնների նոր շարքում, որը սպասվում է այս տարվա վերջին, արդեն կկիրառվի USB-C միակցիչ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ