Solana Mobile-ը ներկայացրել է պրեմիում դասի Saga անդրոիդ սմարթֆոնը web3-ի երկրպագուների համար

27 մարտի, 2023  10:20

Solana Mobile ընկերությունը ներկայացրել է պրեմիում դասի Saga անդրոիդ սմարթֆոնը web3-ի երկրպագուների համար: Սարքում ներկառուցված է Solana Mobile Stack, այն գործիքների և գործառույթների հավաքածու է, որը թույլ է տալիս օգտվել Solana dApp հավելվածներից, զբաղվել թոքենների առքուվաճառքով, ստեղծել NFT-ներ և խաղալ առցանց խաղեր:

Սմարթֆոնի թողարկումը նախատեսված է 2023 թ․ ապրիլի 13-ին։

Ինչպես տեղեկացնում է Gizmochina.com-ը, շատերը մինչ այժմ գրեթե ոչինչ չեն լսել Solana Mobile-ի մասին։ Այս ապրանքանիշը հիմնադրել են Essential-ի նախկին աշխատակիցները։ Մի քանի ամիս առաջ ընկերությունը հայտարարեց, որ այս տարվա ընթացքում կներկայացնի իր առաջին սմարթֆոնը։ Այժմ հայտնի է դարձել, որ առաջին Saga սմարթֆոնները հասանելի կլինեն շնորհանդեսի օրը՝ ապրիլի 13-ին:

Սկզբում ապրանքանիշը կոչվում էր OSOM (իսկ դրա առաջին սմարթֆոնը պետք է կոչվեր OSOM OV1), սակայն հետագայում այն ​​վերանվանվեց, իսկ սմարթֆոնն ինքն ավելի բարեհունչ անուն ստացավ։

Ըստ Solana Mobile-ի՝ Saga-ն «կրիպտոյի պատմության հաջորդ գլուխն է, որը նոր ստանդարտ է սահմանում բջջային սարքերում web3-ի հետ աշխատելու համար»:

Նրանց կարծիքով՝ կրիպտոտեխնոլոգիաների տեղափոխումը շարժական սարքեր կհանգեցնի այդ տեխնոլոգիաների ավելի լայն կիրառմանը, ընդ որում՝ և՛ մշակողները, և՛ օգտատերերը կսկսեն դրանք ավելի լավ հասկանալ։

solana-saga

Ի՞նչ է հայտնի Solana Saga-ի բնութագրերի մասին

Հաղորդվում է, որ սմարթֆոնը կունենա 6,67 դյույմանոց OLED էկրան, 512 ԳԲ ներկառուցված հիշողություն, 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և ներկառուցված անվտանգության չիպ: Սմարթֆոնը կաշխատի Snapdragon 8+ Gen 1 բջջային հարթակի վրա։

Սարքը կունենա նաև 50 ՄՊ Sony IMX766 հիմնական տեսախցիկի սենսոր՝ զուգակցված 12 ՄՊ Sony IMX373 գերլայնանկյուն ոսպնյակի հետ: Կլինի նաև 16 ՄՊ տեսախցիկ սելֆիի և տեսազանգերի համար։ Ակնկալվում է, որ այն նաև կունենա Bluetooth 5.0-ի և հետևի վահանակի մատնահետքի սկաների աջակցություն: Սարքը սնուցվելու է 4100 մԱ/ժ մարտկոցով և կունենա անլար լիցքավորման աջակցություն։

Ինչպես արդեն նշվեց, սարքը կունենա նաև նոր կառուցված Solana Mobile Stack, որն օգտագործում է Qualcomm-ի չիպում ներկառուցված անվտանգության ֆունկցիաները: Ըստ փորձագետների՝ սա «Android-ի ֆրեյմվորք է, որը թույլ է տալիս ծրագրավորողներին Solana-ում դրամապանակների և հավելվածների համար բջջային հարուստ փորձառություններ ստեղծել»:

Նոր սմարթֆոնի գինը դեռ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ այն կարժենա մոտ 1000 դոլար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ