Ընդամենը 1 մմ․ չինական ընկերությունը ռեկորդային բարակ շրջանակով սմարթֆոն կարտադրի

24 մարտի, 2023  14:00

Ice universe մականունով հայտնի ինսայդերը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ շուտով շուկայում կհայտնվեն ռեկորդային բարակ շրջանակով սմարթֆոններ։

«Լավ լուր։ China Star-ը զանգվածաբար կարտադրի չափազանց նեղ՝ 1 մմ հաստության շրջանակով էկրան։ Բոլոր չորս կողմերում շրջանակը նույնը կլինի: Սա թույլ կտա բարելավել iPhone 15 Pro-ի արդյունքը, որի շրջանակը կունենա 1,55 մմ լայնություն։ Կարծես արդեն գիտեմ, թե որ սմարթֆոնում կհայտնվի նոր էկրանը»,- գրել է Ice universe ինսայդերը։

Բացի դրանից, նա հրապարակել է նոր սմարթֆոնի (հավանաբար TCL) լուսանկարը և առաջարկել գուշակել, թե ինչ սարքի մասին է խոսքը։ Բացի փոքրիկ շրջանակից, նոր սմարթֆոնը կստանա էկրանի տակ գտնվող տեսախցիկ։

Նշենք, որ Ice universe-ն առաջինն էր, որը պատմել էր ջրվեժ էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի վերևի մասի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Dynamic Island-ի, ինչպես նաև 200 մեգապիքսելանոց տարբեր սենսորների մասին:


 
 
 
 
  • Արխիվ