Ներկայացվել է համակարգչային մկնիկ՝ առանց կոճակների և օդափոխությամբ

24 մարտի, 2023  12:19

Fabio Verdelli Design Studio դիզայներական ստուդիան ներկայացրել է համակարգչային անլար մկնիկի կոնցեպտ, որի վրա չկան սովորական կոճակներ։ Այս մասին հայտնում է Hypebeast պորտալը։

Dune mouse մկնիկը, որը դեռ նախատիպի փուլում է, արտաքինից նման է Apple Magic Mouse-ին, որի վրա նույնպես ֆիզիկական կոճակներ չկան։

dune mouse.JPG (67 KB)

Dune մկնիկը կազմված է ուղղահայաց տեղակայված ապակե 13 կտորներից, որոնց միջև կան փոքրիկ բացվածքներ: Դա ապահովում է ափի օդափոխությունը, որպեսզի այն ավելի քիչ քրտնի երկար աշխատանքի ժամանակ։

Թեև մկնիկը չունի ֆիզիկական երկու կոճակները, այն պահպանում է լազերային լույսի հատվածը, որը մի փոքր բարձրացված է։

Dune mouse .JPG (48 KB)

Թե երբ կթողարկվի Dune mouse-ը և որքան կարժենա այն, դեռևս չի հաղորդվում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ