Արբանյակային կապ, գերամուր էկրաններ․ Huawei-ը միանգամից 3 սմարթֆոն է ներկայացրել

23 մարտի, 2023  16:14

Չինական Huawei ընկերությունն այսօր միանգամից երեք սմարթֆոն է ներկայացրել՝ P60, P60 Pro և P60 Art։ Ընդորում՝ առաջին երկուսը ֆլագմանային հեռախոսներ են։ Նորույթները հետաքրքիր բնութագրեր ունեն և շատ առումներով տարբերվում են այլ ընկերությունների ֆլագմաններից։

Huawei P60 և P60 Pro

Huawei P60-ն ստացել է 6,67 դյույմանոց դեպի բոլոր կողմերը ծալվող OLED էկրան՝ 2700 x 1200 պիքսել թույլատրությամբ, 120 Հց կադրերի հաճախականությամբ և իմպուլսային լայնության մոդուլյացիա 1440 Հց հաճախականությամբ:

Հետաքրքիր է, որ Huawei P60 Pro-ն ևս նույն էկրանն ունի: Արդյունքում երկու ֆլագմանների չափերը լրիվ նույնն են, տարբերությունը միայն քաշի մեջ է՝ Pro տարբերակը մի քանի գրամ ավելի ծանր է։

Huawei-P60-.jpg (25 KB)

Երկու հեռախոսների էկրանը պաշտպանված է գերամուր Kunlun ապակիով, իսկ արտաքին ազդեցություններից սմարթֆոնները պաշտպանված են IP68 ստանդարտի համապատասխան։

Թե՛ P60-ի, և թե՛ P60 Pro-ի դեպքում ակնհայտ է, որ ընկերությունը շատ մեծ կարևորություն չի տվել տեսախցիկների մեգապիքսելներին․ առավելագույն լուծաչափը (հիմնական սենսորի) ընդամենը 48 մեգապիքսել է:

Huawei P60 տեսախցիկն ունի երեք մոդուլ, հիմնականը 48 մեգապիքսելանոց սենսոր է, ունի F/1.4-4.0 փոփոխական բացվածքով ոսպնյակ և օպտիկական կայունացման համակարգ: Գերլայնանկյուն մոդուլն ունի 13 մեգապիքսել (RYYB) սենսոր և F/2.2 ոսպնյակ, բայց չունի օպտիկական կայունացում: Վերջապես, երրորդ մոդուլը պատասխանատու է 5x օպտիկական խոշորացման համար, այն օգտագործում է 12 մեգապիքսելանոց սենսոր (RYYB) և ունի օպտիկական կայունացում։

Huawei-P60 pro.JPG (36 KB)

Huawei P60 Pro-ի տեսախցիկի առաջին երկու մոդուլները ճիշտ նույնն են, ինչ P60-ինը, սակայն օպտիկական խոշորացման համար պատասխանատու մոդուլը տարբեր է: Նախ, լուծաչափը ավելի բարձր է՝ 48 մեգապիքսել (ըստ երևույթին, այստեղ օգտագործվում է ճիշտ նույն սենսորը, ինչ հիմնական մոդուլում), և երկրորդ, այն պարզապես հսկայական բացվածք ունի պերիսկոպի մոդուլի համար՝ F/2.1: Հետևաբար, օպտիկական խոշորացումով արված նկարները նույնքան վառ և հագեցած տեսք ունեն, որքան հիմնական տեսախցիկով արված նկարները:

Ահա այսպիսի տեսք ունեն Huawei P60 տեսախցիկով արված լուսանկարները։

P 60 photo.JPG (90 KB)

p 60 photo 2.JPG (71 KB)

Huawei P60-ի և P60 Pro-ի էլեկտրասնուցման ենթահամակարգի պարամետրերը նույնն են՝ հեռախոսներն ստացել են 4815 մԱ/ժ հզորությամբ մարտկոցներ, աջակցում են 88 Վտ լարային լիցքավորման և 50 Վտ անլար հզորության: Երկու հեռախոսներն էլ առաքվում են լիցքավորիչով, որոնք երկու միակցիչ ունեն՝ USB-A և USB-C:

Huawei P60-ը և P60 Pro-ն դարձել են ընկերության առաջին հեռախոսները, որոնք ունեն HarmonyOS 3.1 օպերացիոն համակարգ։ Դրանք նաև աշխարհում առաջինն են, որոնք աջակցում են երկկողմանի արբանյակային հաղորդակցություն. օգտագործելով չինական Beidou արբանյակային համակարգը, այսինքն՝ հնարավոր է ոչ միայն ուղարկել հաղորդագրություններ, այլ նաև ստանալ դրանք:

Ուշագրավ է, որ Huawei-ը այս հեռախոսների գների մասին ոչինչի չի հայտնում։

Huawei P60 Art

Huawei P60 Art-ն ստացել է այս ամբողջ շարքի լավագույն տեսախցիկը, թեև վիզուալ առումով այս տեսախցիկը շատ է առանձնանում և դրա ձևը միանգամայն անսովոր տեսք ունի:

Այս հեռախոսի տեսախցիկի հիմնական և պերիսկոպային մոդուլը նույնն է (երկուսն էլ ունեն 48 ՄՊ մոդուլներ), ինչ Huawei P60 Pro-ի դեպքում, սակայն գերլայնանկյուն ոսպնյակով մոդուլն ունի 40 մեգապիքսելանոց սենսոր:

p 60 art.JPG (53 KB)

Huawei P60 Art-ի մարտկոցի հզորությունն ավելացվել է մինչև 5100 mAh: Բայց առավելագույն լիցքավորման հզորությունը նույնն է, ինչ շարքի մյուս մոդելների դեպքում՝ 88 վտ:

Մյուս պարամետրերով Huawei P60 Art-ը չի տարբերվում P60-ից և P60 Pro-ից. այն հագեցած է 6,67 դյույմանոց OLED էկրանով՝ 1,5K լուծաչափով և 120 Հց կադրի հաճախականությամբ, IP68 պաշտպանությամբ, գերկարծր Kunlun ապակիով և աջակցում է երկկողմ արբանյակային հաղորդակցություն:

Huawei P60 Art-ը դարձել է շարքի ամենաթանկ մոդելը՝ 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակը արժե 1305 դոլար, 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակ՝ 1595 դոլար։


 
 
 
 
  • Արխիվ