YouTube Music-ում Android-ի և iOS-ի համար Smart Downloads գործառույթը թույլ կտա նախընտրելի 500 երգ ներբեռնել

22 մարտի, 2023  18:00

Googleներկայացրել է YouTube MusicSmart Downloads նոր գործառույթը, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ներբեռնել ձեր նախընտրած 500 երգերը Android և iOS սմարթֆոններում, այնուհետև լսել դրանք օֆլայն ռեժիմում: Android սմարթֆոններում գործառույթը հասանելի էր նաև նախկինում, սակայն Apple սարքերում այն ​​հայտնվել է միայն վերջերս։

Smart Downloads-ը ներկայումս հասանելի է միայն YouTube Music Premium-ի բաժանորդներին: Այն միացնելու համար հարկավոր է մտնել Settings > Downloads և ակտիվացնել Smart Downloads-ը:

Սակայն վատ նորությունն այն է, որ Հայաստանում YouTube Music-ը դեռ հասանելի չէ. եթե ներբեռնեք հավելվածը, ապա այն ձեզ կտեղեկացնի, որ առցանց երգեր լսելու այս ծառայությունը մեր երկրում հասանելի չէ, այդ դեպքում գուցե ոմանք ցանկանային երգերը ներբեռնել իրենց  հեռախոսում։ Սակայն իրականում Հայաստանից դա նույնպես դեռ հնարավոր չէ անել։

YouTube Music-ում կան նաև այլ թարմացումներ: Օրինակ՝ օգտատերերը կկարողանան ավելի բազմազան արդյունքներ ակնկալել, բացի դրանից, Related բաժնի Other artists ներդիրում նոր պիտակներ՝ Live, Cover & Remix։

Փոփոխություններ են կատարվել նաև ռադիոյի էջում՝ ներբեռնելու կոճակներ, հերթում երգեր ավելացնելու, նվագարկելու, կիսվելու հնարավորություն, իսկ եռակետ մենյուն այժմ տեղադրված է ռադիոյի շապիկի տակ:    

Այս բոլոր փոփոխություններն առաջին անգամ ներդրվել են դեռ 2023 թ․ հունվարին, բայց այժմ դրանք սկսում են տարածվել օգտատերերի շրջանում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ