Acer-ը ներկայացրել է ebii էլեկտրական հեծանիվը, որն արհեստական բանականությամբ է աշխատում

21 մարտի, 2023  18:06

Acer ընկերությունը ներկայացրել է իր ֆիրմային էլեկտրական հեծանիվը՝ ebii-ն։ Այն աշխատում է արհեստական բանականությամբ, որը հարմարեցնում է շարժիչի հզորությունը և էներգիայի սպառումը աշխատանքային պայմաններին:

Նորույթի մարտկոցը և կառավարման բլոկը համակցված են մեկ կոմպակտ մոդուլի մեջ, որն անհրաժեշտության դեպքում կարելի է հանել և լիցքավորել՝ առանց հեծանիվը տեղաշարժելու։ Բացի դրանից, էլեկտրական հեծանիվի մարտկոցը կարող է հանդես գալ որպես արտաքին մարտկոց ցանկացած էլեկտրական տեխնիկայի համար:

acer abii 3.JPG (63 KB)

ebii էլեկտրական հեծանիվը կարող է զարգացնել մինչև 25 կմ/ժ արագություն, և առանց վերալիցքավորման անցնել առավելագույնը մինչև 110 կմ ճանապարհ:

Էլեկտրական հեծանիվի յուրահատկությունն այն է, որ այն ունի ebiiAssist համակարգ՝ հիմնված արհեստական բանականության վրա։ Ալգորիթմը վերլուծում է ոտնակների վրա գործադրվող ուժի հզորությունը, հեծանիվը վարելու պայմանները և ըստ այդմ որոշում տվյալ պահին մարդուն օգնելու նախընտրելի մակարդակը, իսկ ընթացքի ժամանակ ebiiAssist համակարգն իրական ժամանակում ավտոմատ կերպով կարգավորում է շարժիչի հզորությունը:

acer abii 5.JPG (45 KB)

Acer-ը ստեղծել է նաև ebiiGO բջջային հավելված, որն էլեկտրական հեծանիվին միանում է Bluetooth-ի միջոցով և թույլ է տալիս կառավարել սարքի կարգավորումները, սահմանել երթուղի, կարգավորել ebii-ն և կատարել այլ առաջադրանքներ։

Էլեկտրական հեծանիվն ունի LED օպտիկա, որն ավտոմատ կերպով միանում է ցածր լուսավորության պայմաններում։ Բացի դրանից, նստատեղի տակ տեղադրված է սենսոր, որը հեծանիվը վարողին զգուշացնում է հետևից սպառնացող հնարավոր բախման մասին։

acer abii 4 .JPG (69 KB)

Նոր հեծանիվը կշռում է 16 կգ և ունի անօդ անվադողեր։ Հեծանիվի գնի և վաճառքի ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ