Հրդեհ բնակարանում՝ պայթած էներգաբանկի պատճառով. Ինչպե՞ս խուսափել նման խնդիրներից (լուսանկար)

19:30    16 ապրիլի, 2024

Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում լիցքավորման ժամանակ պայթել է էներգաբանկը (power bank), ինչի հետևանքով բազմահարկ շենքի բնակարանում հրդեհ է բռնկվել ։

«Էներգաբանկը թողեցի մահճակալին լիցքավորելու համար: Ես երեխայի հետ դուրս եկա սենյակից, իսկ 10 րոպե անց ծուխ թափվեց: Փառք Աստծո, բոլորը ողջ են և առողջ»,- գրել է տուժածը Telegram-ում Զելենոգրադյան չաթում:

Նրա խոսքով՝ դեպքի վայր են ժամանել հրշեջները և ժամանակին մարել կրակը։ Դատելով տուժածի հրապարակած լուսանկարներից՝ կրակը չի տարածվել այլ սենյակների վրա, սակայն հիմնական սենյակը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Այս դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Զելենոգրադի 18-րդ միկրոշրջանում: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել.

vapkap-pic4_zoom-1500x1500-18676.jpg (350 KB)

Թե ինչ էներգաբանկ է օգտագործվել, ինչի պատճառով է եղել դրա պայթյունն ու հրդեհը, չի նշվում։

Ինչպե՞ս կանխել էներգաբանկի բռնկման հետևանքով առաջացած հրդեհները

NEWS.am Tech-ի խմբագիրներն առաջարկում են մի շարք նախազգուշական միջոցներ ձեռնարկել.



© NEWS.am Medicine