Երևանում տեղի կունենա «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը»

10 մայիսի, 2024  16:58

Երևանում մայիսի 25-26-ին տեղի կունենա «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը»` 13,200 USD ֆինանսական հնարավորությամբ:

Հեքըթոնին կարող է մասնակցել ցանկացած ոք, ով ունի փաստերի ստուգումն ու մեդիագրագիտությունը խթանելու տեխնոլոգիական նորարար գաղափար։

Հանրային լրագրության ակումբը հեքըթոնին ընդառաջ, մայիսի 13-ին՝ ժամը 17։00-18։00-ին Zoom հարթակում կանցկացնի տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կազմակերպիչները կպատմեն հեքըթոնի մասին, դիմելու մանրամասները, կպատասխանեն հետաքրքրող բոլոր հարցերին։ Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ մայիսի 12-ը, ինչից հետո կազմակերպիչները կտրամադրեն Zoom-ի հղումը։

Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետների ուսանողներ, ստարտափերներ, ծրագրավորողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ՏՏ անվտանգության մասնագետներ, կրթության ոլորտի՝ մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ։

«Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագիրը նպատակ ունի նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։ Ներգրավելով երիտասարդների, ՏՏ ոլորտի մասնագետների, մեդիա աշխատողների և մասնագետների՝ ծրագիրը միտված է բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը, վերազինելու և ի հայտ բերելու արդյունավետ լուծումներ, որոնք կզարգացնեն քննադատական մտածողությունը և դիմադրողականությունը քարոզչությանը։

Hack2Check.jpg (91 KB) 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ