Արդյոք Apple-ը ծալվող iPhone է մշակում․ դրա մասին վկայող ապացույցներ են հրապարակվել

10 մայիսի, 2024  15:09

Apple տեխնոլոգիական կորպորացիան շարունակում է զարգացնել իր գործունեությունը ծալվող սարքերի ոլորտում։ USPTO-ն (ԱՄՆ-ում արտոնագրերի և ապրանքանիշերի հարցերով զբաղվող գրասենյակը) հաստատել է ընկերության արտոնագրային հայտը ծխնիների նոր դիզայնի համար, որը նախատեսված է երկկողմ ծալվող սարքեր ստեղծելու համար: Այս մասին հայտնում է PhoneArena-ն՝ հղում անելով Patently Apple-ին։

Արտոնագրում նկարագրված ծխնին ունի շփման ատամնավոր ամրակներ, որոնք ապահովում են սինխրոն պտույտը սարքի ձախ և աջ կեսերի միջև: Սա պետք է հնարավորություն տա ապահովել էկրանի ծալման ուղղահայաց գիծը, ինչպես Samsung Galaxy Z Flip և Motorola Razr մոդելների դեպքում է:

Թեև Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնի մասին մանրամասները մնում են անհայտ, արտոնագրում նշվում է այս կոնստրուկցիայի օգտագործման հնարավորությունը ծալող այլ տեսակի արտադրանքներում, ինչպիսիք են պլանշետները: Ըստ լուրերի՝ Apple-ի առաջին ծալվող սարքը կարող է լինել հիբրիդային պլանշետն ու նոթբուքը՝ 20,3 դյույմանոց էկրանով:

flippats.jpg (17 KB)

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հիբրիդային սարքը համալրված կլինի մեծ էկրանով, որը կարելի է օգտագործել նոութբուքի ռեժիմում՝ վերին կեսը անկյան տակ տեղադրելով, իսկ ներքևի մասում կլինի թրեքփադով ստեղնաշար։ Ենթադրաբար, նման սարքը շուկա դուրս կգա 2025-ի վերջին կամ 2026-ի սկզբին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ