Առաջին բուժառուն, ում գլխուղեղում Neuralink-ի իմպլանտ է դրվել, արդեն համակարգչային խաղերի ժամանակ հաղթում է առողջ մարդկանց

9 մայիսի, 2024  14:00

Ողնաշարի վնասվածքի պատճառով չորս վերջույթների կաթված ստացած բուժառուն, որը դարձել է առաջին մարդը, ում գլխուղեղում տեղադրվել է Neuralink ընկերության իմպլանտը, այժմ բավական առաջընթաց ունի մտքի ուժով համակարգիչն աշխատեցնելու համար և համակարգչային խաղերի ժամանակ նույնիսկ հաղթում է առողջ մարդկանց։

Նոլանդ Արբոն Neuralink-ի իմպլանտն ստացել է այս տարվա հունվարին։ Իմպլանտը ապագայում պետք է բարելավի նրա կյանքի որակը։ Եվ առայժմ իմպլանտի աշխատանքը կարգավորելու համար կիրառվում է համակարգչային խաղեր։ Մարտին հաղորդվել էր, որ Նոլանդ Արբոուն պարզապես կուրսորը «մտքի ուժով» տեղափոխելուց արդեն անցել է համակարգչով շախմատ խաղալու, նաև խաղում է Civilization VI և Mario Kart խաղերը։

Օրերս Neuralink-ը հրապարակել է տեսանյութ, որում Արբոուն խոստովանում է, որ զգալիորեն առաջադիմել է խաղի կերպարների և առարկաների կառավարման արագության հարցում և այժմ կարող է հաղթել  նույնիսկ լիովին առողջ մարդկանց, մի բան, որի մասին՝ որպես անդամալույծ մարդ, նախկինում, ըստ նրա, ինքը երազել անգամ չէր կարող։

Իմպլանտի հետ բուժառուի աշխատանքի ակտիվությունն անընդհատ աճում է։ Նա վերջերս իմպլանտի հետ շփվել է մեկ շաբաթում 69 ժամ, որից 35-ը անցկացրել է Neuralink-ի մասնագետների հետ փորձերի վրա, իսկ 34 ժամը՝ անձնական օգտագործման համար, հիմնականում հանգստյան օրերին:

neuralink_02.jpg (42 KB)

Ընկերությունը խոստովանել է, որ հունվարյան վիրահատության ժամանակ ժամանակ բուժառուի գլխուղեղի կեղևում ներդրված ամենաբարակ էլեկտրոդների մի մասի հետ կապը, ցավոք, կորել է, ինչի հետևանքով իմպլանտը դանդաղեցրել է իմպուլսների փոխանցման արագությունը արտաքին համակարգչին: Սա բացասաբար է ազդել կուրսորի կառավարման ճշգրտության վրա։

Սակայն Neuralink-ի մասնագետները կարողացել են փոխհատուցել այս կորուստը ծրագրային ապահովման շնորհիվ, և այժմ Արբոուն կարողանում է փոխազդել արտաքին համակարգչի հետ վայրկյանում 8 բիթ/վրկ արագությամբ և նպատակ ունի հաղթել Neuralink ինժեներներին, որոնք մկնիկն օգտագործելու միջոցով կարողանում են հասնել տվյալների փոխանցման մոտ 10 բիթ/վրկ արագության: Նոլանդ Արբոուն նաև մտադիր է ապագայում ուղիղ հեռարձակումներ իրականացնել, որի ընթացքում նախատեսում է մրցակցել բաժանորդների հետ առցանց խաղերում։

Նեյրովիրաբուժության ոլորտի մասնագետները Bloomberg-ին, բացատրել են, որ Neuralink իմպլանտի էլեկտրոդների կայունության հետ կապված խնդիրների պատճառը դրա տեղադրման ժամանակ կիրառվող մոտեցումն է։ Իմպլանտը տեղադրված է բուժառուի գանգում արված անցքում, իսկ գլխուղեղին միացված է հարյուրից ավելի բարակ էլեկտրոդներով: Դրանք նախատեսված են տվյալ հատվածում ուղեղի ակտիվությունը ֆիքսելու համար, սակայն ուղեղն անընդհատ շարժվում է գանգի ներսում, և մի քանի միլիմետր տեղաշարժն անգամ բավական է, որպեսզի էլեկտրոդներն անջատվեն և չկատարեն իրենց գործառույթը։

Կապիկների վրա կատարված փորձերի ժամանակ այս խնդիրն ի հայտ չի եկել, քանի որ նրանց ուղեղը շատ ավելի փոքր է և չունի շարժման նույն տիրույթը: Առայժմ Neuralink-ի ինժեներները գտել են խնդրի ժամանակավոր լուծում, սակայն իմպլանգի զանգվածային կիրառմամբ դեպքում նրանք պետք է մտածեն պաշտպանական ավելի լուրջ միջոցներ կիրառելու մասին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ