Ճապոնիայում փորձարկել են 5G-ից 500 անգամ արագ ինտերնետ կապ․ այն թույլ է տալիս 1 վայրկյանում HD 5 ֆիլմ հեռարձակել

3 մայիսի, 2024  11:52

Ճապոնիայում փորձարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետը. Հեռահաղորդակցության ընկերությունների կոնսորցիումի մշակած սարքն ունի տվյալների փոխանցման գերարագ 6G ստանդարտի աջակցություն, որը 500 անգամ ավելի արագ է, քան 5G-ն: Ինչպես հայտնում է LiveScience-ը, թեստերի ժամանակ հնարավոր է եղել հասնել ինտերնետի 100 Գբիթ/վրկ տպավորիչ արագության՝ ստացողի և հաղորդիչի միջև մոտ 90 մետր հեռավորության վրա։

100 Գբիտ/վ արագությունը թույլ է տալիս մեկ վայրկյանում փոխանցել մոտ հինգ ֆիլմ HD լուծաչափով: Այս արագությունն իսկապես 500 անգամ գերազանցում է ԱՄՆ-ի T-Mobile ցանցի սմարթֆոնների 5G կապի արագությունը։

Սարքը փորձարկվել է 100 մետր բարձրության վրա՝ ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Առաջին դեպքում հաճախականության միջակայքը եղել է 100 ԳՀց, իսկ երկրորդում՝ 300 ԳՀց։

5G-ը, որը ներկայացվել է 2019-ին, անլար կապի ժամանակակից ստանդարտ է, որն ապահովում է տվյալների փոխանցման զգալի արագություն: ԱՄՆ-ում T-Mobile-ի ցանցում 5G կապի միջին արագությունը կազմում է մոտ 204,9 Մբիթ/վրկ, սակայն 5G-ի տեսական առավելագույն արագությունը հասնում է 10 Գբիթ/վրկ-ի։ Այնուամենայնիվ, գիտնականներն արդեն աշխատում են 6G կապի մշակման վրա, որը խոստանում է ապագայում զգալիորեն բարելավել ինտերնետ կապը։ Ակնկալվում է, որ այս տեխնոլոգիան որոշ երկրներում հասանելի կլինի միայն 2030-ականների սկզբին:

5G-ի և 6G-ի հիմնական տարբերությունը էլեկտրամագնիսական սպեկտրի հաճախականությունների տիրույթներն են, որոնցում դրանք գործում են: Ավելի բարձր հաճախականության տիրույթներում աշխատելը սովորաբար ապահովում է տվյալների շատ ավելի բարձր արագություն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ