Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ

2 մայիսի, 2024  20:41

Սմարթֆոնի մարտկոցի լիցքի արագ սպառումը, խոսափողի կամ տեսախցիկի ինքնուրույն ակտիվացումը, ինչպես նաև առանց օգտատիրոջ իմացության սմարթֆոնի հետին պլանում հավելվածների գործարկումը կարող են վկայել այն մասին, որ տվյալ սարքի հավանաբար կոտրել են հետևում են դրա սեփականատիրոջը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը։

«Կան մի քանի նշաններ, որոնց միջոցով կարելի է հասկանալ, որ ձեզ հետևում են ձեր սարքի միջոցով: Օրինակ՝ դրա մասին կարող են վկայել մարտկոցի լիցքի արագ սպառումը, տարբեր գործառույթների՝ խոսափողի կամ տեսախցիկի ինքնուրույն ակտիվացումը, ինչպես նաև հետին պլանում ինքնագործարկվող ծրագրերը»,- ասել է նա։

Պատգամավորն ընդգծել է, որ կասկածելի ակտիվություն հայտնաբերելու դեպքում անհապաղ պետք է դիմել հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող մասնագիտացված ծառայություններին՝ ստուգելու և հնարավոր սպառնալիքները վերացնելու համար։ Նեմկինը խորհուրդ է տալիս արագ ախտորոշման համար օգտագործել օպերատորների տրամադրած կարճ կոդերը և այս գործընթացն իրականացնել սպասարկման կենտրոնի որակավորված աշխատակիցների օգնությամբ:

Բացի դրանից՝ նա օգտատերերին խորհուրդ է տալիս անձնական տվյալները պահել արտաքին կրիչների վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահով կերպով սարքը բերվի  գործարանային կարգավորումների վիճակի՝ նվազագույնի հասցնելով կարևոր տվյալները կորցնելու ռիսկը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ