Չինաստանում iPhone-ի գործարանի փակման հետևանքով նոր ուրվական քաղաք է առաջացել

30 ապրիլի, 2024  18:09

Apple-ը որոշել է դադարեցնել iPhone-ների արտադրությունը Չինաստանի Նանինգ քաղաքում գտնվող Foxconn գործարանում։ Մինչ այդ գործարանում աշխատում էր 50,000 մարդ, իսկ այժմ արտադրությունը տեղափոխվել է Վիետնամ, ինչից հետո գործարանը դատարկվել է, իսկ քաղաքն ինքը փաստացի դարձել է ուրվական քաղաք, տեղեկացնում է China Observer յութուբյան ալիքը։

China Observer-ին տեղի աղբյուրը հայտնել է, որ գործարանից ահռելի ռեսուրսներ էին պահանջվում 50,000 աշխատակիցներին աշխատանքով ապահովելու համար: Նրանք օրական սպառում էին 60 տոննա բրինձ, ինչպես նաև 280 խոզ, 1,2 միլիոն ձու և 80,000 հավ։ Թերևս խոսքը գնում է ոչ միայն աշխատողների, այլ նաև նրանց ընտանիքների համար սպառվող սննդի մասին, սակայն աղբյուրը չի մանրամասնել այս պահը։

Գործարանի հարևանությամբ գտնվող երկնաքերերում բնակարանները, որոնք կառուցվել են աշխատողների համար, դժվար են վաճառվում նույնիսկ հսկայական զեղչերով: Տեղացիները այնքան էլ հույս չունեն, որ Foxconn-ը շուտով կվերսկսի արտադրությունը: Ըստ Appleinsider-ի՝ Foxconn-ն ակտիվորեն օգտագործում է ընդամենը մի քանի շենք, որոնց ճնշող մեծամասնությունը կա՛մ դատարկ է, կա՛մ տրվում է վարձով:

China Observer-ի աղբյուրները հայտնել են, որ Foxconn տարբեր ձեռնարկություններից սարքավորումներն արտահանվել են Վիետնամի համապատասխան գործարաններ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ