Google-ի Gemini ԱԲ-ն արդեն հասանելի է Android-ի հին տարբերակների համար

26 ապրիլի, 2024  17:07

Google-ի Gemini արհեստական ​​բանականության մոդելն արդեն հասանելի է նաև Android 10 և Android 11 օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: Նախկինում չատբոտն աշխատում էր միայն Android 12 և ավելի թարմ ՕՀ-ներ ունեցող սմարթֆոնների վրա։

Երբ Google-ն առաջին անգամ հայտարարել էր, որ Gemini-ն հասանելի կլինի Android-ի համար, ընկերությունն այդ ժամանակ նշել էր, որ արհեստական բանականությամբ գործող օգնականը հասանելի կլինի միայն Android 12 կամ ավելի նոր ՕՀ-ով աշխատող սարքերի համար: Այդ ժամանակից ի վեր հավելվածների բոլոր թարմացումների համար պահանջվում է, որպեսզի սարքն աշխատի առնվազն Android 12 ՕՀ-ով։

Android-ի համար Gemini-ի վերջին տարբերակը v1.0.626720042-ն է և այժմ ունի Android 10-ի աջակցություն: Հավելվածը հասանելի է Play Store-ում։ Օգտատերերն արդեն փորձարկել են և հաստատել, որ Gemini-ն աշխատում է Android 10-ով։ Gemini-ի (նախկինում կոչվող էր Bard) առաջին տարբերակը համատեղելի էր Android 6-ի հետ, սակայն չատբոտի վերջին տարբերակները պահանջում էին նվազագույնը Android 12:

Չատբոտի աջակցության ընդլայնումը, հավանաբար, վկայում է այն մասին, որ Google-ը ցանկանում է, որպեսզի Gemini-ին հնարավորինս մեծ տարածում գտնի օգտատերերի շրջանում, քանի որ Android 10-ը և 11-ը միասին կազմում են այս ՕՀ-ով աշխատող սարքերի գլոբալ մասնաբաժնի մոտ 29%-ը (Android 11-ը՝ 16.09%, իսկ Android 10-ը՝ 8.98%): Android 12-ի մասնաբաժինը կազմում է 17.08%, Android 13-ինը՝ 26.57%, իսկ Android 14-ինը՝ 16.45%։ 


 
 
 
 
  • Արխիվ